«Booty», ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երգն է։ Այն թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 23-ին՝ որպես նրա «A.K.A.» անվանումը կրող ութերորդ ստուդիական ալբոմի երրորդ սինգլ։ Երգը գրվել է Քորի Ռունիի, Ջենիֆեր Լոպեսի, Բենի Մեդինայի, Քրիս Բրաունի, Ասիա Բրայանտի, Պիտբուլի, Diplo-ի, Լյուիս Դ․ Գիտասի, Թեդրա Ռենե Ուիլսոնի, Դենի Օմերհադիկի և Իգի Ազալիայի կողմից։
Արագ փաստեր «A.K.A.» ալբոմից, Թողարկված ...
Փակել
Երգի օրիգինալ տարբերակը թողարկվել է ամերիկացի ռեփեր Պիտբուլի հետ համագործակցությամբ, մինչդեռ պաշտոնական ռեմիքս տարբերակում նրան փոխարինում է ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիան։ Ռեմիքս տարբերակի համար նկարահանվել է տեսահոլովակ, որի պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին[1]։ Ռեմիքսը ավելի մեծ հաջողություններ է ունեցել քան օրիգինալ տարբերակը։
«Booty» երգը Ջենիֆեր Լոպեսի և Պիտբուլի 6-րդ համագործակցությունն է, իսկ Իգի Ազալիայի հետ սա նրա 2-րդ համագործակցությունն է։ «Booty»-ն պարային երգ է, և այդ ոճի միակ երգն է «A.K.A.» ալբոմում[2]։ Երգի բառերը ամբողջությամբ մեծ հետույք ունենալու մասին են, իսկ երաժշտական քննադատներից շատերը այն համեմատել են ռեփեր Նիքի Մինաժի «Anaconda» երգի հետ[3], որի բառերը նույնպես հետույքի մասին են։
- Digital download (Iggy Azalea version)
- "Booty" featuring Iggy Azalea — 3:29
- Digital download (DaaHype Remix)
- "Booty" (DaaHype Remix) featuring Iggy Azalea — 3:00
- Digital download (Vice Remix)
- "Booty" (Vice Remix) featuring Iggy Azalea — 3:30
|
- Digital download (Bali Bandits Remix)
- "Booty" (Bali Bandits Remix) featuring Iggy Azalea and Pitbull — 5:07
- "Booty" (Bali Bandits Remix / Radio Edit) featuring Iggy Azalea and Pitbull — 3:37
- Digital download (JoeySuki Remix)
- "Booty" (JoeySuki Vocal Mix) featuring Iggy Azalea and Pitbull — 5:30
- "Booty" (JoeySuki Radio Mix) featuring Iggy Azalea and Pitbull — 3:01
|
Մանրամասն տեղեկատվություն Հիթ-շքերթ (2014), Ամենաբարձր հորիզոնական ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Տարածաշրջան, Հավաստագրում ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Երկիր, Ամսաթիվ ...
Փակել
«Brazil» (PDF). ABPD. 2001 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
«Angrezi Top 20». The Times of India - Radio Mirchi. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company. Ստուգվել է October 06, 2014.