Bohemian Rhapsody
From Wikipedia, the free encyclopedia
Show Must Go On, անգլիական Քուին խմբի երգն է, որը ձայնագրվել է իրենց "A Night at the Opera" ալբոմում։ Ստեղծվել է խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի կողմից 1975 թվականին։ Երգն ուներ տարօրինակ երաժշտական ձև։ Այն կարելի է բաժանել վեց մասի, որոնք ունեն լիովին տարբեր ոճեր, դրանք էլ իրենց հերթին չունեն կրկներգեր և ներկայացնում են երաժշտական առանձին ուղղվածություններ՝ օպերա և բալլադ, ակապելլա և հեվի-մեթալ։ Թողարկվել է նաև որպես սինգլ, վաճառվել է երգի ավելի քան 6 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում։ «Bohemian Rhapsody»-ն թռիչքային կետ եղավ խմբի կարիերայի համար. նրա շնորհիվ երաժիշտները համաշխարհային ճանաչում ձեռք բերեցին։
Bohemian Rhapsody սինգլ "A Night at the Opera" ալբոմից | ||||
---|---|---|---|---|
Քուինի | ||||
Թողարկված | Հոկտեմբեր 31, 1975 | |||
Ձայնագրված | Օգոստոս-Սեպտեմբեր 1975, Rockfield Studio 1 | |||
Ժանր | Ռոք | |||
Տևողություն | 5:55 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | EMI, Elektra, Parlophone, Hollywood | |||
Պրոդյուսեր | Ռոյ Թոմաս Բեյկեր,Քուին | |||
Քուինի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Ձայնագրվելուց մի քանի տարի անց երգը համարվել է հազարամյակի լավագույն երգը, իսկ Rolling Stones ամսագիրը երգն ընդգրկել է իրենց լավագույն 500 երգերի ցուցակում, այն զբաղեցրել է 163 հորիզոնականը։ Ձայնագրվելուց հետո երգը միշտ ընդգրկված է եղել խմբի համերգային երգերի ցուցակում։ Այն նաև ունի տեսահոլովակ, որը պատմության ամենահայտնի հոլովակներից մեկն է։ Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և մնացել նույն հորիզոնականում 9 շաբաթ[1]։ 2012 թվականին երգը համարվել է բրիտանացիների ամենասիրելի երգը՝ ITV-ի անցկացրած քվեարկությունից հետո[2]։