![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3c/180125_%25EC%2584%259C%25EC%259A%25B8%25EA%25B0%2580%25EC%259A%2594%25EB%258C%2580%25EC%2583%2581_-_%25EB%25B8%2594%25EB%259E%2599%25ED%2595%2591%25ED%2581%25AC_%25283%2529.png/640px-180125_%25EC%2584%259C%25EC%259A%25B8%25EA%25B0%2580%25EC%259A%2594%25EB%258C%2580%25EC%2583%2581_-_%25EB%25B8%2594%25EB%259E%2599%25ED%2595%2591%25ED%2581%25AC_%25283%2529.png&w=640&q=50)
Blackpink խմբի սկավառակագրություն
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Հարավկորեական Blackpink գըրլ բենդի սկավառակագրությունն իր մեջ ներառում է՝ մեկ կորեերեն և մեկ ճապոներեն ստուդիական ալբոմ, մեկ կորեերեն վերահրատարակում, երկու մինի ալբոմ, երկու սինգլային ալբոմ և տաս սինգլ։ Խումբն իր դեբյուտը կատարել է 2016 թվականի օգոստոսի 8-ին՝ «Square One» սինգլային ալբոմով։
Թողարկումներ | ||
---|---|---|
↙Ստուդիական ալբոմներ | 2 | |
↙Համերգային ալբոմներ | 3 | |
↙Մինի ալբոմներ | 4 | |
↙Սինգլներ | 10 | |
↙Տեսահոլովակներ | 10 |
Blackpink-ը, 2016 թվականի օգոստոսի 8-ին, թողարկել է իր դեբյուտային` «Square One» ալբոմը[1]։ Այն իր մեջ ներառում է «Boombayah» և «Whistle» երգերը։ «Whistle»-ը՝ Հարավային Կորեայում, դեբյուտ է կատարել Gaon թվային չարթում և վաճառվել է մոտավորապես 1,400,000 օրինակով[2]։ Խումբը շարունակել է իր հաջողությունը, 2016 թվականի նոյեմբերի 11-ին թողարկելով «Square Two» ալբոմը։ Սինգլային ալբոմը իր մեջ ներառում է «Playing with Fire»-ը, որը, Հարավային Կորեայում, ունի ավելի քան 2,500,000 հավաստագրային ներբեռնում, ինչպես նաև «Stay»-ը, ալբոմը նաև իր մեջ ներառում է «Whistle» սինգլի ակուստիկ տարբերակը։
2017 թվականի հունիսի 27-ին խումբը, թվային տարբերակով, թողարկել է «As If It’s Your Last» սինգլը։ Այն համարվում է խմբի երկրորդ սինգլը, որը, Հարավային Կորեայում, հասել է 2,500,000 հավաստագրային ներբեռնման։ 2017 թվականի օգոստոսի 30-ին, Blackpink-ը դեբյուտ է կատարել Ճապոնիայում, թողարկելով «Blackpink» մինի ալբոմը, որը իր մեջ ներառում է խմբի, այդ ժամանակվա երգերի ճապոներեն տարբերակները։ Ալբոմը շահույթապես հաջողված էր։ Այն դեբյուտ է կատարել Oricon չարթի բարձրագույն հորիզոնականում և, երկրի ներսում, վաճառվել է ավելի քան 80 000 օրինակով[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3c/180125_%EC%84%9C%EC%9A%B8%EA%B0%80%EC%9A%94%EB%8C%80%EC%83%81_-_%EB%B8%94%EB%9E%99%ED%95%91%ED%81%AC_%283%29.png/640px-180125_%EC%84%9C%EC%9A%B8%EA%B0%80%EC%9A%94%EB%8C%80%EC%83%81_-_%EB%B8%94%EB%9E%99%ED%95%91%ED%81%AC_%283%29.png)
2018 թվականի հունիսի 15-ին խումբը թողարկել է իր առաջին կորեերեն մինի ալբոմը՝ «Square Up»-ը, որը դեբյուտ է կատարել Gaon հարավկորեական չարթի բարձրագույն հորիզոնականում։ «Square Up»-ը, Billboard 200 չարթում, հասել է 40-րդ հորիզոնական[3], իսկ «Ddu-Du Ddu-Du» հիթ սինգլը, Gaon չարթի բարձրագույն հորիզոնականում, երեք շաբաթ է անցկացրել։ «Ddu-Du Ddu-Du»-ն նաև խմբի առաջին սինգլն է, որը ընդգրկվել է Billboard Hot 100 չարթում և դեբյուտ է կատարել՝ 55-րդ հորիզոնականի հասնելով։ 2019 թվականի ապրիլի դրությամբ, սինգլը, Հարավային Կորեյաում, սթրիմինգների և ներբեռնումների համար պլատինե հավաստագրման է արժանացել։ 2018 թվականի հոկտեմբերի 19-ին խումբը համագործակցել է բրիտանացի երգչուհի Դուա Լիպայի հետ, թողարկելով «Kiss and Make Up» երգը[4], որը, ամբողջ աշխարհում, առևտրային հաջողությունների է հասել։ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին խումբը թողարկել է իր առաջին ճապոներեն ստուդիական` «Blackpink In Your Area» ալբոմը, որը իր մեջ ներառում է «Blackpink» ճապոներեն ալբոմի բոլոր երգերը, ինչպես նաև երգեր «Square Up» ալբոմից՝ ճապոներեն տարբերակով։
Կորեերեն երկրորդ՝ «Kill This Love» մինի ալբոմը՝ թվային տարբերակով, թողարկվել է 2019 թվականի ապրիլի 5-ին, իսկ ֆիզիկապես՝ 2019 թվականի ապրիլի 23-ին։ Ալբոմը դրական գնահատականների է արժանացել և առևտրային հաջողության է հասել։ Թողարկման առաջին շաբաթվա ընթացքում, «Kill This Love»-ը Չինաստանում վաճառվել է ավելի քան 350 000 օրինակով, իսկ Հարավային Կորեայում առաջին ութ օրվա ընթացքում վաճառվել է մոտավորապես 250 000 ֆիզիկական օրինակ։ «Kill This Love»-ը Billboard 200 ալբոմների չարթում հասել է 24-րդ հորիզոնական։ «Kill This Love» նույնանուն սինգլը՝ Billboard Hot 100 չարթում, հասել է 41-րդ հորիզոնականի, դառնալով խմբի երրորդ սինգլը չարթում և խմբի՝ այդ չարթում ամենաերկար ժամանակ անցկացրած սինգլը։ Սա նաև խմբի երրորդ համար 1 սինգլն է Billboard World Digital Songs չարթում։