From Wikipedia, the free encyclopedia
Bee Gees («Բի Ջիզ»), բրիտանական երաժշտական խումբ։ Կազմված է 3 եղբայրներից՝ Բարի Գիբից, Ռոբին Գիբից և ստեղնաշարային գործիքավորող-կիթառահար Մորիս Գիբից։ Խմբի ձայնասկավառակների վաճառքն անցնում է 100 միլիոն կրկնօրինակից, ինչը նրանց դարձնում է երաժշտական աշխարհի ամենահաջողակ խմբերից մեկը[1]։
Բի Ջիզ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Bee Gees |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | |
Գործունեություն | 1958 |
Լեյբլ | Leedon?, Spin?, Polydor Records, RSO Records, Brunswick Records, Մերկուրի Ռեքորդս, Philips Records և Fontana Records |
Պարգևներ | |
Կայք | bee-gees.com |
Նախկին անդամներ | |
Բարի Գիբ, Ռոբին Գիբ, Մորիս Գիբ | |
Bee Gees Վիքիպահեստում |
Բարի Գիբը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 1-ին Մանչեստրում։ Ռոբինը և Մորիսը երկվորյակներ են, ծնվել են 1949 թվականի դեկտեմբերի 22-ին 35 րոպեի տարբերությամբ, 1959 թվականին Գիբբերի ընտանիքը Մանչեստրից տեղափոխվեց Ավստրալիա։ 1960 թվականին նրանք մասնակցեցին հեռուստատեսային մի քանի նախագծերի, ինչպես նաև Ավստրալիայի մի քանի առողջարաններում՝ չնայած նրան, որ նրանք դեռ անչափահաս էին։ Ավստրալիացի աստղ Կոլ Ջոյը ոգեշնչվել է Բարիի երգերով և օգնել եղբայրներին 1963 թվականին պայմանագիր ունենալ երաժշտական լեյբլի հետ։ Խմբի անունը փոխվել է՝ վերածվելով "Bee Gees"։ Եռյակը թողարկում էր 2-3 երգ մեկ տարվա ընթացքում։ Այդ ժամանակ Բարին հասցնում էր գրել երգեր ավստրալիական այլ երաժիշտների համար։ 1966 թվականին Գիբերը վերադարձան Անգլիա, որտեղ սկսեցին հաջողակ կարիերան ռոք-երաժշտության ասպարեզում։ 1970-ական թվականների սկզբին խմբի ալբոմները դադարեցին մեծ հաջողություններ ունենալ։
Bee Gees-ի ստեղծագործական փուլն սկսվեց, երբ երաժիշտները բոլորի համար անսպասելի կերպով անցում կատարեցին դիսկո երաժշտությանը։ 1977 թվականին թողարկվեց «Շաբաթ օրվա տենդը» ֆիլմի սաունդթրեքը, որը կատարում էր Bee Gees-ը։ Ֆիլմի ամենահաջողակ երգը դարձավ նրանց «Stayin' Alive» երգը։ Դրա աննկարագրելի հաջողության շնորհիվ Bee Gees-y սկսեց ոչ դանդաղ կերպով հիթ-շքերթների առաջին հորիզոնականները գլխավորել, ինչի հետևանքով էլ մնաց դիսկոյի դարաշրջանի կենդանի դեմքը և 1970-ական թվականների երկրորդ կեսի դիսկոտեկների հիթերի ստեղծողը։
1979 թվականին խումբն աստղ ստացավ Հոլիվուդի փառքի ծառուղում երաժշտության բնագավառում իրենց ձեռքմբերումների և ներդրումների համար[2]։
1980-ական թվականներին խմբի անդամները հիմնականում ծավալում էին անհատական գործունեություն։ Հատկապես այդ դաշտում հաջողություն ունեցավ Ռոբինը։ 1987 թվականին խումբը հանդես է գալիս E.S.P.-ով, որը բավականին հաջողություն է ունենում։ Այդ ալբոմի You Win Again երգը գլխավորում էր Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի երաժշտական աղյուսակները։ Bee Gees-ը վերադարձնում է հանրության և երաժշտասերների ուշադրությունը դեպի իրեն 1990-ական թվականների վերջին՝ թողարկելով մի քանի ռոք-ալբոմներ (վերջինը՝ 2001 թվականին)։ 2003 թվականին խումբըը դադարեց գոյություն ունենալ, ինչը կապված էր Մորիս Գիբի մահվան հետ։
6 տարի անց՝ 2009 թվականի վերջին, Բարին և Ռոբինը հայտարարեցին Bee Gees-ի վերածնունդի մասին[3]։ Խումբն այդպես էլ չթողարկեց նոր ձայնագրություններ։ Երբ 2012 թվականին Ռոբին Գիբը մահացավ, Bee Gees-ի վերածնունդի հույսը վերջնականապես սպառվեց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.