![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/23/Logo_BEHER_Bernardo_Hernandez.jpg/640px-Logo_BEHER_Bernardo_Hernandez.jpg&w=640&q=50)
BEHER
From Wikipedia, the free encyclopedia
BEHER կամ Bernardo Hernández (Բեռնարդո Էռնանդես), խամոն արտադրող իսպանական ֆաբրիկա, որը համարվում է աշխարհում ոլորտի ամենահեղինակավորներից մեկը[1][2][3]։ Գործարանը գտնվում է Իսպանիայի Սալամանկա նահանգի Գիխուելո քաղաքում[4][5]։ Այն հանդիսանում է ընտանեկան երրորդ սերնդի ֆաբրիկա, որը հիմնադրվե է 1920-ական թվականներին։ Ներկա դրությամբ ընկերությունը հանդիսանում է Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքի 300 խոշորագույն ֆաբրիկաներից մեկը[6]։
BEHER | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1930 |
Վայր | Guijuelo, Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | սննդի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 90 մարդ |
Կայք | beher.es |
![]() |
2001 և 2004 թվականներին Ֆրանկֆուրտում տեղի ունեցած IFFA Delicat մսամթերքի ցուցահանդեսում «BEHER»-ը ճանաչվել է «Լավագույն միջազգային ընկերություն»։ Այդ ցուցահանդեսն իրենից ներկայացնում է մսամթերքի գլխավոր միջազգային մսային արտադրանքի ցուցադրման հարթակ, որը կազմակերպվում է երեք տարին մեկ անգամ[7]։ Ֆաբրիկայի արտադրանքների շարքում հատկապես առանձնանում է «Բելոտա Օրոն» («Bellota Oro»), որը 2007 և 2010 թվականներին տեղի ունեցած ցուցահանդեսների ժամանակ ճանաչվել է որպես «Աշխարհի լավագույն խամոն»[1]։