![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8b/BBC_One_logo_2021.svg/langhy-640px-BBC_One_logo_2021.svg.png&w=640&q=50)
BBC One
From Wikipedia, the free encyclopedia
BBC One, բրիտանական Բի-բի-սի պետական մեդիակորպորացիայի գլխավոր հեռուստաալիքն է։
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Հեռարձակման գոտի | ![]() |
Հեռարձակման լեզու | անգլերեն |
Հեռարձակման սկսման թվական | 1936 |
Հիմնադիր | ![]() |
Սեփականատեր | «British Broadcasting Corporation» |
🌐 | bbc.co.uk/bbcone |
Հեռարձակումը սկսել է 1936 թվականի նոյեմբերի 2-ին՝ BBC Television Service անվանմամբ[1]։ 1964-ին, երբ ստեղծվեց երկրորդ հեռուստաալիքը (BBC Two), վերանվանվեց, ստանալով «BBC 1» անունը։ Հեռուստաալիքի տարեկան բյուջեն կազմում է 1,2 միլիարդ ֆունտ ստերլինգ։ Ինչպես BBC-ի բոլոր հեռուստա և ռադոիալիքները, ալիքի ֆինանսավորումը իրականացվում է բաժանորդային վճարների հաշվին, և դրա շնորհիվ շուրջօրյա եթերը չի դադարեցվում գովազդային հոլովակների ցուցադրությամբ։
BBC One-ը երկրի ամենապահանջված հեռուստաալիքն է, որը դիտում են Մեծ Բրիտանիայի հեռուստադիտողների 20%-ը[2]։ 2007-ին Broadcast Awards արարողության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն հեռուստաալիք» մրցանակին[3]։
2010 թ. նոյեմբերի 3-ին սկսեց հեռարձակվել հեռուստաալիքի բարձր պարզության ֆորմատով հեռարձակվող BBC One HD ալիքը[4][5][6]։