From Wikipedia, the free encyclopedia
Ավենտուրա, (անգլ.՝ Aventura), նյույորքյան բաչատա ժանրի խումբ։ Խումբը ստեղծվել է 1994 թվականին ամերիկացի երգիչ և պրոդյուսոր Ռոմեո Սանտոսի, Հենրի Սանտոսի, Լենի Սանտոսի և Մաքս Սանտոսի կողմից։ Տղաներից երեքը ծնունդով Բրոնքսից են, ընտանիքները՝ Դոմինիկյան Հանրապետությունից, բացառությամբ Ռոմեոյի։ Վերջինիս հայրը Դոմինիկյան Հանրապետությունից է, իսկ մայրը՝ Պուերտո Ռիկոյից[2][3][4][5]։
Aventura | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես |
|
Երկիր | Դոմինիկյան Հանրապետություն |
Ժանրեր |
|
Գործունեություն |
|
Լեյբլ |
|
Կապված |
|
Կայք | aventuraworldwide.com |
Անդամներ | |
| |
Նախկին անդամներ | |
| |
Aventura (band) Վիքիպահեստում |
Խումբը սկզբում կոչվել է «Los Tinellers», այնուհետև՝ «Ավենտուրա»։ «Ավենտուրա»-ն առաջին անգամ ցնցեց 1999 թվականին՝ հույս ունենալով բաչատա երաժշտությունը դարձնել հիմնական ուղղություն։ Ավելի ուշ խումբն ավելի հայտնի է դառնում՝ միացնելով բաչատան փոփ երաժշտության, հիփ-հոփի և ժամանակակից R&B հետ[1]։
2004 թվականին «Obsesión» երգը մեծ հաջողությունների է հասել շատ երկրներում՝ զբաղեցնելով թոփ հորիզոնականներ միջազգային չարթերներում, ինչպես Ֆրանսիայում, Գերմինիայում և Իտալիայում։
2011 թվականին խումբը կազմալուծվել է։ Ըստ Ռոմեոյի՝ խումբը դադար էր տվել անհատական նախագծերի վրա աշխատելու նպատակով[6]։ Ռոմեո Սանտոսը և խմբի նախկին անդամները վերամիավորվել են 2014 թվականի հուլիսի 12-ին Ռոմեո Սանտոսի՝ «Յանկի Ստեդիում»-ում համերգների երկրորդ գիշերվա փակմանը ներկայանալու համար, որի տոմսերն ամբողջովին վաճառվել էին[7]։
Կազմալուծումից հետո 2011 թվականին Ռոմեո Սանտոսը և Հենրի Սանտոսը սկսեցին իրենց անհատ գործունեությունը, մինչ Լենի Սանտոսը և Մաքս Սանտոսը միացան «Xtreme» բաչատա խմբի անդամ Սթիվ Սթայլերին, և կազմեցին նոր խումբ, որն էլ կոչվեց «Grupo Vena»[8]։
2015 թվականի դեկտեմբերի 5-ին հայտարարվեց, որ «Ավենտուրա»-ն որպես խումբ համերգներ կունենա վերջին անգամ փետրվար ամսվա ողջ ընթացքում Նյու Յորքի United Palace Theater-ում։
Խմբի բաժանումից հետո առաջին համերգը տեղի ունեցավ 2016 թվականի փետրվարի 4-ին։ Համերգի տոմսերն ամբողջովին վաճառվել էին, դահլիճը լցված էր ամբոխով։ Վերջին համերգը տեղի ունեցավ 2016 թվականի փետրվարի 28-ին։
Խմբի երկրորդ վերամիավորումն ազդարարելու համար, Ռոմեո Սանտոսն իր ինստագրամյան էջում նկար է հրապարակել, որը պատկերում էր «Inmortal» կոչվող նոր սինգլի թողարկումը ժամը 21։00-ին #UTOPIA հեշտեգով, որն էլ նշում էր «Ավենտուրա»-յի առաջիկա սինգլի մասին[9]։ 21։00-ին Ռոմեո Սանտոսը հրապարակել է տեսահոլովակ, որում ասվում է, որ «Ավենտուրա»-յի հետ իր նոր երգը չի թողարկվելու։ Սրան հաջորդեց խմբի հիասթափված երկրպագուների հարձակումը սոցիալական ցանցերում։ Մի քանի ժամ անց, սակայն, Սանտոսը հայտարարեց «Ավենտուրա»-յի «Inmortal» կոչվող նոր սինգլի մասին։ Վերջինս թողարկվելու էր ուրբաթ օրը որպես իր չորրորդ՝ «Utopia» ստուդիական ալբոմի մաս։ Սա նրանց առաջին սինգլն է 10 տարվա ընթացքում[10]։ Լատինական թեժ երգեր չարթում սինգլը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Billboard Hot 100 հիթ-շքերթում սինգլը զբաղեցրել է 95-րդ հորիզոնական[11]։
Որպես Los Tinellers
Որպես Aventura
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.