From Wikipedia, the free encyclopedia
Arctic Monkeys, բրիտանական ինդի-ռոք խումբ, որը կազմավորվել է 2002 թվականին Հայ Գրինում՝ Շեֆիլդ քաղաքում։ Խմբի անդամներն են Ալեքս Թրները (լիդ վոկալիստ, լիդ կիթառիստ), Մեթ Հելդերսը (հարվածային գործիքներ, վոկալիստ), Ջեյմի Քուկը (լիդ կիթառիստ), և Նիք Օմալին (բաս կիթառիստ, բեքվոկալիստ)։ Խմբի հիմնադիր Էնդի Նիքոլոոնը խումբը լքեց 2006 թվականին իրենց դեբյուտային ալբոմի թողարկումից անմիջապես հետո։ Նրանք թողարկել են հինգ ստուդիական ալբոմ։ «Whatever People Say I Am, That's What I'm Not» ալբոմը՝ թողարկված 2006 թվականին, «Favourite Worst Nightmare» ՝ թողարկված 2007 թվականին, «Suck It and See» ՝ 2011 թվականին և «AM» ալբոմը՝ թողարկված 2013 թվականին։
Arctic Monkeys | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | The Death Ramps |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | ինդի-ռոք, ալտերնատիվ ռոք, փոստ-փանկ, փսիխոդելիկ ռոք |
Գործունեություն | 2002 |
Լեյբլ | Domino Records |
Պարգևներ | |
Կայք | arcticmonkeys.com |
Անդամներ | |
Ալեքս Թըրներ, Ջեյմի Կուկ, Մեթ Հելդերս, Նիկ Օ'Մելլի | |
Նախկին անդամներ | |
Էնդի Նիկոլսոն | |
Arctic Monkeys Վիքիպահեստում |
Բենդը շահել է յոթ անվանակարգ Brit Awards մրցանակաբաշխությունների ընթացքում։ Առաջադրվել են որպես բրիտանական լավագույն խումբ և բրիտանական լավագույն ալբոմ անվանակարգերում և շահել այդ անվանակարգերը երեք անգամ։ Առաջադրվել են նաև Գրեմմի մրցանակաբաշխությունում[1][2]։ Նրանք շահել են նաև Mercury Prize մրացանակը 2006 թվականին իրենց դեբյուտային ալբոմի համար[3]։
«Arctic Monkeys» համարվում աշխարհում առաջին խումբը, որը հայտնի է դարձել համացանցային որոնման տարբերակով[4]։
Խումբը ստեղծվել է 2002 թվականին, անգլիական Շեֆիլդ քաղաքում։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2 հարևաններ՝ Ալեքս Թըրները և Ջեյմի Կուկը երկուսով միասին, իրենց ծնողներից Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ ուզել էին որևէ երաժշտական գործիք։ Երկուսն էլ ստացան էլեկտրոկիթառ և երկուսն էլ ինքնուրույն սովորելով նվագել, որոշեցին ստեղծել խումբ։ Խմբի կազմի մեջ մտան դպրոցական ընկերներ՝ Էնդի Նիկոլսոնը և Մետտ Հելդերսը։ Նիկոլսոնը արդեն նվագում էր բասկիթառ, դրա համար էլ Հելդերսը զբաղեցրեց թմբկահարի տեղը. «Արդեն բոլորը ունեին իրենց կիթառները, դրա համար էլ ես ստիպված էի գնել հարվածային գործիքներ»[5]։ Միայն 2006 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Թըրները չի եղել խմբի առաջին վոկալիստը, նրանից առաջ այդ դիրքը զբաղեցնում էր Գլեն Ջոնսը, դպրոցի աշակերտներից մեկը, որտեղ սովորել են ապագա «կապիկները»։ Ինքը Ջոնսը հարցազրույցի ժամանակ ասել է, որ խումբը լքել է, քանի որ «...չէր տեսնում իմաստ շարունակել նվագել... մենք ընդամենը անչափահասներ էինք, ովքեր ձանձրույթից տառապում էին»։ Խումբը միանգամից վերցրեց իր անվանումը՝ Arctic Monkeys։ Չնայած նրան, որ ավելի ուշ կոլեկտիվը հնարեց բազում ծիծաղելի պատմություններ այն մասին, թե որտեղից է առաջացել խմբի անվանումը՝ հեղինակը կիթառիստ Ջեյմի Կուկն էր, ով, ինչպես պարզվեց, վաղ մանկությունից երազել է նվագել այդպիսի անվանում ունեցող խմբում։
Խմբի երաժշտությունը, ինչպես հայտնի է, ինդի-ռոքն է, սակայն ժանրը փոխվում էր ամեն ալբոմից հետո, որը համարվում է խմբի առանցքային առանձնահատկություններից մեկը։ Խմբի երաժշտությունը փոխում էր իր հնչողությունը ամեն 5-րդ ալբոմից հետո։ Երևի, առանցքային մասը ամբողջ երաշժտության համարվում էր վոկալը։ «Fluorescent Adolescent» և «Do Me a Favour» երգերը բնութագրում էին անհաջող հարաբերությունները, հնությունը և աստիճանաբար ծերացումը, այդ ժամանակ խումբը օգտագործում էր ավելի արագ և ագրեսիվ ձայն։ Humbug ալբոմում տեղի ունեցավ կտրուկ փոփոխություն երաժշտական ուղղության մեջ՝ Ջոշ Հոմի ազդեցության տակ խումբը սկսեց նվագել անապատային և փսիխոդելիկ ռոք ժանրերում, իսկ Թըրների տեքստերը դարձան ավելի աբստրակտ և հանելուկային։ Խմբի չորրորդ ալբոմը՝ Suck It and See-ն դարձավ տարբեր ժանրերի խառնուրդը. Թըրները ասել է « Ես մտածում եմ, որ նոր ալբոմը հանդիսանում է բալանսը առաջին երեքի միջև։ Այնտեղ չկա ոչինչ տակսիկայանների մասին կամ այդտիպի որևէ բանի, որոշակի տեսակետ կա, որը կար առաջվա երգերի մեջ, հումորի զգացումը և միփոքր Humbug, ճիշտ դասավորված »[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.