Դեղնակոկորդ մուկ
From Wikipedia, the free encyclopedia
Դեղնակոկորդ մուկ[1] (լատին․՝ Apodemus flavicollis), կրծողների ընտանիքին (Muridae) պատկանող տեսակ։
Մանրամասն տեղեկատվություն ՞Դեղնակոկորդ մուկ, Գիտական դասակարգում ...
Դեղնակոկորդ մուկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Apodemus flavicollis
(Melchior, 1834)
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Փակել
Դեղնակոկորդ մուկը նման է եվրոպական մկանը (Apodemus sylvaticus), որի հետ երկար ժամանակ նրան շփոթել են։ Առանձին տեսակ է համարվել 1894 թվականից։ Նա առանձնանում է պարանոցի շուրջ դեղին մորթու շերտով, նրա ականջները մեծ չափեր ունեն և ինքն էլ չափսերով ավելի խոշոր է։ Երկարությունը հասնում է 10 սանտիմետրի։
Կարող է ծառ բարձրանալ և երբեմն ձմեռն անցկացնում է տներում։ Հանդիպում է հիմնականում հարավային Եվրոպայում, բայց երբեմն հայտնվում է նաև հյուսիսում, մասնավորապես Սկանդինավիայում և Մեծ Բրիտանիայում։
Դեղնակոկորդ մուկը համարվում է տզային էնցեֆալիտի տարածող։
Այս տեսակը նշվել է Մոսկվայի մարզի Կարմիր գրքում։