From Wikipedia, the free encyclopedia
Android 10, (մշակման ընթացքում Android Q և կոդային անունը Android Quince Tart թողարկումից հետո), Android օպերացիոն համակարգի 10-րդ տարբերակն է։
Տեսակ | ՕՀ, բջջային օպերացիոն համակարգ և software version? |
---|---|
Ստեղծող | Գուգլ և Open Handset Alliance |
Առաջին թողարկում | հուլիսի 20, 2019 |
Արտոնագիր | Apache արտոնագիր |
Մասն է | Android տարբերակների ցանկ |
Նախորդ | Android Pie |
Հաջորդ | Android 11 |
Կայք | android.com/android-10/(անգլ.) |
Android 10 Վիքիպահեստում |
Android 10 օպերացիոն համակարգը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 3-ին Google Pixel սմարթֆոնների համար, ինչպես նաև Essential Phone և Redmi K20 Pro սմարթֆոնների համար[1][2]։ OnePlus 7T սմարթֆոնը դարձավ առաջին սմարթֆոնը արդեն իսկ տեղադրված Android 10 օպերացիոն համակարգով[3]։
2022 թվականի օգոստոսի տվյալներով Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների 22,3%-ի վրա տեղադրված է 10-րդ տարբերակը, ինչն էլ այս տարբերակին դարձնում է 2-րդ ամենաշատ օգտագործվողը։ Android-ով աշխատող պլանշետների մեջ այս տարբերակը իր հայտնիությամբ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, որի հաջորդում են Android Nougat 7.0 և 7.1 տարբերակները։ Android 10-ը ընհանուր առմամբ ստացել է դրական ակնարկներ օգտագործողների կողմից կապված դիզայնի և աշխատանքի հետ[4][5]։
2019 թվականի մարտի 13-ին Google ընկերությունը թողարկեց օպերացիոն համակարգի բետա-տարբերակը Android Q անունով, միայն իր իսկ սմթարֆոնների համար՝ Pixel, այդ թվում Pixel-ի առաջին սերնդի սմարթֆոնները նույնպես ստացան ապահովում բազմաթիվ խնդրանքների շնորհիվ[6][7]։ Ընդհանուր առմամբ մինչև վերջնական տարբերակի թողարկումը թողարկվել է 6 բետա-տարբերակ[8]։
Բետա-փորձարկման ծրագիրը ընդլայնվեց 3 բետա-տարբերակի հետ միասին 2019 թվականի մայիսի 7-ին, որը հասանելի դարձավ 14 գործընկեր սմարթֆոնների համար։ Բետա-տարբերակի հասանելիությունը անհասանելի դարձավ Huawei Mate 20 Pro սմարթֆոնի համար 2019 թվականի մայիսի 21-ին սակցիաների պատճառով, սակայն արդեն մայիսի 31-ին հասանելիությունը վերականգնվեց[9][10][11][12]։
2019 թվականի հուլիսի 5-ին թողարվեց 4 բետա-տարբերակը։ Համակարգի դինամիկ թարմացումները ընգրկվեցին նաև բետա-տարբերակում[13]։
2019 թվականի հուլիսի 10-ին Google ընկերությունը թողարկեց 5-րդ բետա-տարբերակը՝ վերջնական SDK API 29-ով, ինչպես նաև սխալների ուղղմամբ։ 2019 թվականի օգոստոսի 7-ին թողարկվեց 6-րդ վերջնական տարբերակը։
2019 թվականի օգոստոսի 22-ին հայտարարվեց, որ Android Q կտարածվի բացառապես ինչպես «Android 10» առանց կոդային անունի։ Google-ը դադարեցրեց օպերացիոն համակարգերին անվանել հրուշակեղենի անունով, պատճառաբանելով այն հանգամանքը, որ դա համապատասխան չէ միջազգային տարբերակներին։ Սակայն համակարգը ունի կոդային անվանում՝ Quince Tart, այդ մասին կարելի է տեղեկանալ շնորհիվ համակարգի մասին տեղեկություն տվող ծրագրի[14]։
Վերջնական տարբերակը թողարկվեց 2019 թվականի սեպտեմբերի 3-ին Pixel սմարթֆոնների շարքի համար[15][16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.