Air Cairo
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Air Cairo, եգիպտական ավիաընկերություն: Մասամբ պատկանում է Egyptair-ին:
Air Cairo | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | 1997 | |||
Գործունեության սկիզբ | 2003 — այժմ | |||
Կենտրոններ | Կահիրեի միջազգային օդանավակայան | |||
Գլխամաս | Կահիրե, Եգիպտոս | |||
aircairo.com |
Air Cairo-ն կանոնավոր և չարթերային չվերթներ է իրականացնում դեպի Մերձավոր Արևելք և Եվրոպա: Ավիաընկերության տեղակայման բազաներն են` Կահիրեի միջազգային օդանավակայանը, Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանը և Հուրգադայի միջազգային օդանավակայանը:
Իրականացնում է շաբաթական ավելի քան 200 չվերթ դեպի 50 միջազգային և ներքին ուղղություններ[1][2]:
Ավիաընկերությունը ստեղծվել է 2003 թվականին:
Պատկանում է Egyptair-ին (60%) և 360 INVESTMENTS-ին (40%):
Air Cairo-ն իր կանոնավոր թռիչքները սկսել է Հուրգադայի միջազգային օդանավակայանից դեպի Բելգրադի Նիկոլա Տեսլա օդանավակայան: Սակայն 2015 թվականի դեկտեմբերի վերջին այդ թռիչքները դադարեցվեցին[3]:
2017 թվականից «Անռիվա Տուր» տուրօպերատորի հետ համագործակցության շնորհիվ, ավիաընկերությունը կանոնավոր և սեզոնային չարթերներ սկսեց իրականացել դեպի Երևան[4][5]:
Տեսակ | Քանակ | Նստատեղեր | Նշումներ |
---|---|---|---|
Airbus A320 Ceo | 11 | 174 | [6] |
Airbus A320 Neo | 14 | 186 | [7] |
Embraer 190 | 3 | 110 | [8] |
ATR 72-600 | 6 | 70 | [9] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.