Action/Adventure կամ արկածային մարտախաղ, համակարգչային խաղերի ժանր, որը իր մեջ համախմբում է քվեստի և էկշնի տարրերը[1]։
Այս ժանրի մեջ են մտնում դասական և ժամանակակից այնպիսի խաղեր, ինչպիսիք են՝ Tomb Raider, The Legend of Zelda, Another World, Assassin's Creed III, Batman: Arkham Asylum, Ecstatica, Little Big Adventure, Metal Mutant, Mirror's Edge, Prince of Persia, Beyond Oasis, Red Dead Redemption, Uncharted 3, Castle Crashers, Insanely Twisted Shadow Planet համակարգչային խաղերը[2][3]։
Քվեստի և էկշնի տարերը կարող են զուգակցվել ամենատարբեր կոմբիանցիաներում։ Օրինակ Ecstatica համակարգչային խաղը քվեստ է չոր տեսքով և խառնված է հրեշների հետ կռիվներով; Metal Mutant խաղի աշխարհը բնակեցված է ամենատարբեր հակառակորդներով, որոնցից յուրաքանրյուրին բնորոշ է անհատական մոտեցմամբ; Another World խաղի հիմնական դժվարությունը կայանում է սքրիփթավորված տեսարանների մեջ[4]։
Քվեստից
- Խաղացողը ստիպված է լինում փնտրել որոշ խնդիրների լուծումը։ Լուծման մեթոդը գտնելը «դաժանաբար» ծրագրավորված է մշակողի կողմից[5]։
- Սյուժեի վրա հենումը, որը շրջվում է խաղի մասերը անցնելու ժամանակ խաղը խաղացողին «պահում է» համակարգչի դիմաց։
- Քվեստը չոր տեսքով գործնականապես խաղալու ենթակա չէ։ Action-adventure-ում խաղալուն ենթակա դարձնում են որոշ տարրեր (օրինակ՝ դեպի խաղը ձգող սյուժեն)[6]։
Էկշնից
- Բարձր ինտերակտիվությունը և խաղային շարժը. մարտային սիստեմի զարգացումը ժամանակի հետ համընթաց, ֆիզիկական մոդելի առկայությունը, համաշարժության անիմացիան, մի շարք դինամիկ սքրիփթավորված տեսարանների առկայությունը և 3D տարածության մեջ ակտիվորեն տեղաշարժությունը[7]։
- Խաղի մասերը անցնելու համամակարդակեցված սիստեմը ավելի շատ բնորոշ է էկշնին։ Համարյա բոլոր այս ժանրին պատկանող խաղերի մեջ խաղացողը շատ հազվադեպ է ստիպված լինում վերադառնալ խաղի հին մակարդակին[8]։
- Խաղում հնարավորություն է լինում ռեկորդ գրանցելու (սովորաբար պահպանվում է որևէ պարամետր, որը կապված է խաղի մասերը անցնելու մաքրության հետ)[9]։
- Շատ մեծ խնայողությամբ է օգտագործվում գրաֆիական և խաղի ձայնը[10]։
Rollins, A.; Morris, D. (2000). Game Architecture and Design. Coriolis Ed.
Gal, Viviane; Le Prado, Cécile; Natkin, Stéphane; Vega, Liliana (2002). Writing for Video Games (PDF). Proceedings Laval Ritual (IVRC). Adams, Roe R. (November 1990), «Westward Ho! (Toward Japan, That Is)։ An Overview of the Evolution of CRPGs on Dedicated Game Machines», Computer Gaming World, no. 76, էջեր 83–84 [83], «Action adventures were basically arcade games done in a fantasy setting such as Castlevania, Trojan, and Wizards & Warriors.»