From Wikipedia, the free encyclopedia
AUKUS (/ˈɔːkəs/) (հապավում՝ ըստ մասնակիցների կազմի Australia, United Kingdom, United States), եռակողմ պաշտպանական դաշինք, որը ձևավորվում է Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից։ Ստեղծման մասին հաղորդագրությունը հրապարակվել է 2021 թվականի սեպտեմբերի 15-ին։ Դաշինքը նպատակ ունի հակազդել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական էքսպանսիոնիզմին։ Դաշինքի շրջանակներում Ավստրալիայի ռազմածովային նավատորմն առաջին անգամ հնարավորություն կստանա ատոմային սուզանավեր կառուցել։
AUKUS | |
---|---|
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն և Ռազմական տեխնիկա |
Հիմնադրված | սեպտեմբերի 15, 2021 |
Անվանված է | Ավստրալիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն անհանգստացած են Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՉԺՀ-ի ռազմական ներկայության աճով։ Դաշինքի ստեղծման մասին համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանում կան իրավակարգի հնարավոր սպառնալիքներ, ներառյալ չլուծված տարածքային վեճերը, ահաբեկչությունը և կազմակերպված հանցավորությունը[1]։
[Տարածաշրջանը] դարձել է անվտանգության սպառնալիքների նոր աղբյուր, այդ թվում ՝ կիբեռտարածքում։
Բնօրինակ տեքստ (անգլ.)It is on the frontline of new security challenges, including in cyberspace
Չինաստանը համատեղ հայտարարության մեջ չի հիշատակվում[2]. ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ AUCUS-ն ուղղված չէ Չինաստանի դեմ։ Սակայն, փորձագետների կարծիքով, պայմանագիրը մատնանշում է տարածաշրջանում ռազմավարական և քաղաքական պարադիգմի փոփոխություն[3]։
Պակտը նախատեսում է համագործակցություն պաշտպանական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի, քվանտային տեխնոլոգիաների և հաշվողական տեխնիկայի հիման վրա սպառազինությունների ինքնավար համակարգերի ստեղծման գործում։ Պայմանագրի համաձայն՝ Ավստրալիան առաջին անգամ ատոմային սուզանավերի կառուցման հնարավորություն կստանա[1].
Մամուլի համար համատեղ վիրտուալ ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել են, որ նոր գործընկերությունն ուղղված է տարածաշրջանում «անվտանգության և բարգավաճման աջակցմանը»[4]։
Համատեղ հայտարարության մեջ ասվում է (Բորիս Ջոնսոնի խոսքերը[5])[2]:
Սա պատմական հնարավորություն է մեր երեք երկրների և մեզ հետ համերաշխ դաշնակիցների ու գործընկերների համար, պաշտպանել մեր ընդհանուր արժեքները և աջակցել անվտանգությանն ու բարգավաճմանը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Բնօրինակ տեքստ (անգլ.)This is an historic opportunity for the three nations, with like-minded allies and partners, to protect shared values and promote security and prosperity in the Indo-Pacific region.
Ընդ որում Բայդենը հայտարարել է[5]։
Մենք պետք է հնարավորություն ունենանք հաշվի առնել ինչպես ընթացիկ ռազմավարական միջավայրը տարածաշրջանում, այնպես էլ այն, թե ինչպես այն կարող է զարգանալ
Բնօրինակ տեքստ (անգլ.)We need to be able to address both the current strategic environment in the region and how it may evolve
Ավստրալիայի հյուսիսային տարածքների կառավարության պաշտպանության գծով տնօրեն Գայ Բոկենսթեյնը հայտարարել է[3]։
Դա կարևոր քայլ է, որը ցույց է տալիս, որ երեք տերությունները որոշել են հակազդել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի կոմկուսի ագրեսիվ գործողություններին։
Բնօրինակ տեքստ (անգլ.)It is a 'big deal' because this really shows that all three nations are drawing a line in the sand to start and counter the Chinese Communist Party's (CCP) aggressive moves in the Indo-Pacific.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.