շվեդական վոկալ-գործիքային խումբ From Wikipedia, the free encyclopedia
ABBA, շվեդական վոկալ-գործիքային խումբ, որը հիմնադրվել է 1972 թվականին։ Խմբի անդամներն են Բյորն Ուլվեուսը, Ագնետա Ֆելտսկուգը, Անի Ֆրիդ Լինգստադը կամ պարզապես Ֆրիդան (Frida) և Բենի Անդերսոնը (Benny Andersson)։ ABBA անվանումն առաջացել է երաժշտախմբի անդամների անունների առաջին տառերի միացմամբ։
ABBA | |
---|---|
Բնօրինակ անուն | ABBA |
Երկիր | Շվեդիա |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք, Եվրո փոփ, Եվրո դիսկո, պարային երաժշտություն և գլեմ ռոք |
Գործիքներ | վոկալ, դաշնամուր, կիթառ, էլեկտրոնային ստեղնաշար և ակորդեոն |
Գործունեություն | 1970 |
Լեյբլ | Polar (Շվեդիա) Polydor (Գերմանիա) Atlantic (ԱՄՆ, Կանադա) Universal (ԱՄՆ) Epic (Մեծ Բրիտանիա) Vogue (Ֆրանսիա) Discomate (Ճապոնիա) RCA (Ավստրալիա/Հարավային Ամերիկա) |
Պարգևներ | |
Կայք | abbasite.com |
Նախկին անդամներ | |
Բյորն Ուլվեուս Բենի Անդերսոն Ագնետա Ֆելտսկուգ Անի Ֆրիդ Լինգստադ | |
ABBA Վիքիպահեստում |
1974 թվականին խումբը հաղթել է Եվրատեսիլ 1974 երգի մրցույթում իր Waterloo երգով։ Ներկա դրությամբ աշխարհում վաճառվել է ԱԲԲԱ համույթի երգերի ձայնագրությունների 350 միլիոն կրկնօրինակ։ Փոփ երաժշտության պատմության մեջ 1974-ից մինչև 1983 թվականը ընկած ժամանակահատվածում ABBA-ն եղել է առևտրային տեսակետից առավել հաջողակ երաժշտախմբերից մեկն աշխարհում։ Նրա ձայնագրությունների վաճառքի ցուցանիշը տատանվում է 150 միլիոնից մինչև 385 միլիոնի միջև[4][5]։ 2012 թվականի տվյալներով ABBA-ն Մեծ Բրիտանիայում ձայնագրությունների վաճառքի ցուցանիշով (11.2 միլոն օրինակ) զբաղեցնում էր 8-րդ տեղը[6]։ Դա ոչ անգլիախոս երկրի առաջին երաժշտախումբն է, որ բարձր տեղեր է գրավել անգլիախոս երկրների չարթերում, ներառյալ ամերիկյան Billboard Hot 100 -ը, բրիտանական UK Singles Chart-ը, իռլանդական Irish Recorded Music Association-ը, կանադական Canadian Hot 100-ը, ավստրալիական ARIA Charts-ը, նորզելանդական Recording Industry Association of New Zealand-ը, ֆիլիպինյան Philippine Association of the Record Industry-ն և հարավաֆրիկյան Recording Industry of South Africa-ն[7]։ ABBA-ն եղել է բոլոր ժամանակների լավագույն շվեդական երաժշտախումբը առևտրային տեսակետից[8] և լավագույններից մեկը մայրցամաքային Եվրոպայում։ Երաժշտախումբը մեծ հաջողություններ է ձեռք բերել նաև Լատինական Ամերիկայում, ձայնագրել Gracias Por La Música ալբոմը՝ երգացանկի լավագույն համարների իսպաներեն կատարումների ժողովածուն։
2010 թվականին ABBA-ն ներառվել է ռոքնռոլի փառքի սրահում[9], իսկ 2015 թվականին նրա Dancing Queen երգը ներառվել է ձայնագրությունների ակադեմիայի Գրեմմիի փառքի սրահում[10]։
ԱԲԲԱ-ի հանրահայտ երգերից են՝ "Waterloo", "Honey, Honey", "SOS", "Mamma Mia", "Fernando", "Money, Money, Money". "Knowing Me, Knowing You", "Dancing Queen", "The Name of the Game", "Take a Chance on Me", "Summer Night City", "Chiquitita", "Does Your Mother Know", "Voulez-Vous", "I Have A Dream", "Gimme! Gimme! Gimme! (A Man After Midnight)" և այլն։
ABBA-ի ակտիվ գործունեության ժամանակաշրջանում երաժշտախումբը կազմված էր ամուսնական երկու զույգից՝ Ֆելտսկոգ ու Ուլվեուս և Լինգստադ ու Անդերսոն։ Համբավի աճին ու ծավալմանը զուգահեռ՝ նրանց անձնական կյանքը փորձությունների է ենթարկվել, և դա ի վերջո հանգեցրել է ամուսնական զույգերի տրոհման։ Փոխհարաբերությունների փոփոխությունները անդրադարձել են երաժշտախմբի երաժշտության վրա, որը գործունեության վերջին շրջանում դարձել է տխրագին ու նույնիսկ մռայլ[11]։
1982 թվականից խումբը դադարեցրել է իր գործունեությունը։ ABBA-ի լուծարվելուց հետո Անդերսոնն ու Ուլվեուսը հաջողություն են փնտրել թատերական ներկայացումների համար երգ-երաժշտություն հորինելու ասպարեզում[12][13], իսկ Ֆելտսկոգն ու Լինգստադը երգիչ-մենակատարների բնագավառում են իրենց դրևորել[14][15]։
Լուծարումից տասը տարի անց թողարկվել է ABBA Gold ժողովածուն, որը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ 1999 թվականին ABBA-ի երաժշտության հիման վրա ստեղծվել է Mamma Mia! չափազանց հաջողակ մյուզիքլը, որը բեմականացվել է աշխարհի բազմաթիվ վայրերում։ 2008 թվականին այդ մյուզիքլի հիման վրա նկարահանվել է նույնանուն դիտարժան ֆիլմը, 2018 թվականին էլ թողարկվել է Mamma Mia! Here We Go Again սիքվելը։ Հենց այդ նույն տարում հայտարարվել է, որ 35 տարվա ընդմիջումից հետո երաժշտախումբը ձայնագրել է երկու նոր երգ[16][17]։
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ Djurgården փողոցի թիվ 68 հասցեում, Լիլյեվալչա գեղարվեստական պատկերասրահի հարևանությամբ[19] գտնվող նորակառույց հյուրանոցի շենքում 2013 թվականի մայիսի 7-ին հանդիսավորությամբ բացվել է ABBA-ի թանգարանը[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.