From Wikipedia, the free encyclopedia
«4′33″» պիես («Չորս երեսուներեք», այլ կերպ` «Չորս րոպե երեսուներեք վայրկյան»), երաժշտական պիես, ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Քեյջի եռամաս ստեղծագործությունը՝ գործիքների ազատ կազմի համար։ Ստեղծագործության տևողությունը համապատասխանում է նրա վերնագրին. ըստ մասերի այն, սկսած առաջինից, համապատասխանաբար տևում է 30 վայրկյան, 2 րոպե 23 վայրկյան և 1 րոպե 40 վայրկյան[1]։
4′33″ անգլ.՝ 4′33″ | |
---|---|
Ձև | երաժշտական գործ/ստեղծագործություն |
Ժանր | ավանգարդիզմ |
Կոմպոզիտոր | Ջոն Քեյջ |
Ստեղծման տարեթիվ | 1952 |
Առաջնախաղի տարեթիվ | օգոստոսի 29, 1952 |
Կոմպոզիցիայի կատարման ողջ ընթացքում անսամբլի անդամներն իրենց գործիքներից ձայներ չեն հանում. հեղինակի պատկերացմամբ՝ երեք հատվածներից յուրաքանչյուրի բովանդակությունը շրջապատի այն հնչյուններն են, որոնք կլսվեն ստեղծագործությունը լսելու ընթացքում[1]։
Պիեսն առաջին անգամ ներկայացրել է դաշնակահար Դևիդ Թյուդորը 1952 թվականի օգոստոսի 29-ին Վուդստոկում կայացած ժամանակակից արվեստի ասպարեզում ստեղծագործողների աջակցությանն ուղղված բարեգործական համերգին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.