From Wikipedia, the free encyclopedia
2K Sports, 2K Games ընկերության մասնաճյուղ, որը զվաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Այն պատկանում է Take-Two Interactive Software, Inc կազմակերպությանը։ Կազմված է իրար միացված ստուդիաներից, Visual Concepts, որը գնվել է 2005 թվականին Sega ընկերությունից։ 2K Sports-ի կողմից մշակված և թողարկված խաղերի շեշտադրումը հիմնականում կատարվել է ամերիկյան սպորտաձևերի վրա, այդ թվում՝ NFL Football, NCAA Football, NCAA Basketball, NBA Basketball, NHL Hockey, MLB Baseball և WWE2K։
2K Sports | |
---|---|
![]() | |
Տեսակ | համակարգչային խաղերի հրատարակիչ |
Հիմնադրված է | հունվարի 25, 2005 |
Վայր | Նովատո, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | 2K Games |
Սեփականատեր | Take-Two Interactive |
2005 թվականի հունվարին Take-Two Interactive-ը Sega ընկերությունից 24 միլլիոն դոլարով գնեց Visual Concepts ընկերությունը, իր դուստր Kush Games ընկերության հետ։ Ինչպես նաև գործարքն իր մեջ ներառում էր որոշակի մտավոր սեփականության իրավունքներ[1]։
2K Sports-ը 2004 թվականի վերջին Microsoft Game Studios-ից գնեց Indie Built ընկերությունը և 2006 թվականի վերջին մցրեց իր կազմի մեջ[2]։ Indie Built ընկերությունը հայտնի էր իր Amped, Links և Top Spin խաղերով։ Գործարքից հետո ընկերությանը պատկանող մտավոր սեփականությունը նույնպես անցավ 2K Sports-ին։ 2K Sports-ը ունի բացառիկ իրավունք այնպիսի սպորտային կազմակերպությունների, ինչպիսիք են՝ Major League Baseball և World Poker Tour[3]։
2008 թվականի հոկտեմբերի 20-ին 2K Sports-ը թողարկում է իր առաջին նախագիծը նախատեսված անհատական համակարգիչների համար, այն է NBA 2K9։ Ընկերության հաջորդ նախագիծը դարձավ 2009 թվականի հունվարի 27-ին թողարկված MLB Front Office Manager խաղը։ 2013 թվականի հունվարի 23-ին 2K Sports-ը THQ-ից գնեց WWE-ի իրավունքները[4]։
2014 թվականի հունվարի 6-ին դադարեցվեց MLB 2K-ի թողարկումը, քանի որ MLB 2K13-ը արժանացել էր մեծ քննադատության ըստ, որի այն չէր տարբերվում շարքի նախորդ խաղից[5]։ Անկախ ամենինչից, բեյսբոլի երկրպագուները և Xbox խաղային համակարգի օգտատերերը դժգոհ մնացին ընդունված որոշումից[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.