From Wikipedia, the free encyclopedia
«25», բրիտանացի երգչուհի, երգահան Ադելի երրորդ ստուդիական ալբոմ։ Թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 20-ին։ Որպես պրոդյուսերներ և համահեղինակներ հանդես են եկել ինչպես Ադելի հին ընկերները՝ Փոլ Էփվորթը և Ռայան Թեդդերը, այնպես էլ Գրեգ Քերստինը, Ռիկ Ռուբին, Մաքս Մարտինը և այլք։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Hello»-ն թողարկվեց հոկտեմբերի 23-ին և միանագամից գլխավորեց տարբեր երկրների հիթ-շքերթներ առաջատար հորիզոնականները։ Ինչպես և սինգլը այնպես էլ ալբոմը դարձավ առաջատար և ամենալավ վաճառվողներից։
25 | ||||
---|---|---|---|---|
Ադելի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 2015 թվականի նոյեմբերի 20 | |||
Ձայնագրված | 2013-2015 | |||
Ժանր | Սոուլ, փոփ, R&B | |||
Տևողություն | 48:25 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | XL Columbia | |||
Պրոդյուսեր | Գրեգ Քերսթին | |||
Ադելի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ 25 ալբոմից | ||||
|
Գրեթե հինգտարվա երաժշտական դադարը կապված էր նաև անձնական հարցերի հետ։ 2012-ի հունվարին Ադելը հայտնեց, որ հանդիպում է էտոն քոլեջի ուսուցիչ Սայմոն Քոնեկիի հետ, որի հետ առաջին անգամ հանդիպել էր 2011-ի ամռանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադելը և Սայմոնը սպասում են իրենց առաջնեկին, ով ծնվեց 2012-ի հոկտեմբերի 10-ին։ Տղային կոչեցին Անջելո Ջեյմս։ Սա էլ իր հերթին նպաստեց Ադելի երաժշտական կարիերայի դադարին։
2012-ի ապրիլի 2-ին Ադելը հայտնեց, որ իր երրորդ ալբոմը հնարավոր է թողարկվի երկու տարի հետո։ 2013-ի փետրվարի 10-ին Գրեմմիին և փետրվարի 23-ի Օսկարին ներկա գտնվելու համար Լոս-Անջելոս եկած երգչուհին հաստատեց, որ իր երրորդ ալբոմը դեռևս գտնվում է սկզբնական փուլում։ Առաջին ջանքերը ալբոմ ստեղծելու անհաջող էին և ապարդյուն։ Նա կսկսեր ձայնագրվել մի այն ժամանակ, երբ զգար, որ պատրաստ է։ Ադելը վերադարձավ ստուդիա, երբ նրա տղան արդեն 18 ամսական էր, ինչն էլ նրան ոգեշնչել էր գրել երգեր մայրության մասին։ BBC ONE-ին ասվել էր, որ ամբողջ ալբոմը գրեթե պատրաստ է, սակայն երգչուհին կարծում է, որ դրանք չափից ավելի տխուր են ստացվել։
Մինչ ալբոմի պաշտոնապես թողարկվելը, լրագրողները հայտարարեցին, որ այն կկոչվի 25։ Իր 26 ամյակի նախօրեին Ադելը թվիթերում հետևյալ հաղորդագրությունը տեղադրեց.«Հաջող, հաջող 25.կհանդիպենք ավելի ուշ այս տարի»։ Այսկերպ նա ակնարկեց ալբոմի հավանական անունը՝25: 2014-ի աշնանը պաշտոնապես հաստատվեց այդ անվանումը։
«Hello»-ի թողարկումից հետո, փորձագետները նշում էին, որ ալբոմը իր դեբյուտային շաբաթվա ընթացքում կվաճառվի 1.3-իվ մինչև 1.8մլն օրինակ, ինչը կին կատարողների համար ռեկորդային է,նախկինում նման հաջողության հասել էր Բրիտնի Սպիրսը(Oops!... I Did It Again)`վաճառելով 1,32մլն օրինակ։Թողարկումից օրեր առաջ հայտնվեցին տեղեկություններ ալբոմի հնարավոր վաճառքի ցուցանիշների մասին։Կանխատեսվում էր,որ կվաճառվի 3,6 մլն օրինակ դեբյուտային շաբաթում։Ավելի քան 15 տարի այդ ռեկորդը պատկանում էր No Strings Attached (’N Sync) ալբոմին,որը թողարկվել էր 2000 թվականի մարտի 21-ին և ռելիզի առաջին շաբաթում վաճառվել էր 2,4 մլն օրինակով։Նոյեմբերի 19-ին Նյու Յորք Թայմս-ը հաղորդեց,որ ալբոմը չի տարածվելու Apple Music և Spotify տիրույթներում։
2015-ի հունիսի 26-ին Ադելը հայտարարեց նոր համերգային շրջագոյության մասին։ Adele Live 2016-ը մեկնարկեց նույն տարվա փետրվարին։
Ստանդարտ հրատարակություն[1] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | |||||
1. | «Hello» |
| Kurstin | 4:55 | |||||
2. | «Send My Love (To Your New Lover)» |
|
|
3:43 | |||||
3. | «I Miss You» |
| Epworth | 5:49 | |||||
4. | «When We Were Young» |
| Ariel Rechtshaid | 4:51 | |||||
5. | «Remedy» |
| Tedder | 4:05 | |||||
6. | «Water Under the Bridge» |
| Kurstin | 4:00 | |||||
7. | «River Lea» |
| Danger Mouse | 3:45 | |||||
8. | «Love in the Dark» |
| Dixon | 4:46 | |||||
9. | «Million Years Ago» |
| Kurstin | 3:47 | |||||
10. | «All I Ask» |
| The Smeezingtons | 4:32 | |||||
11. | «Sweetest Devotion» |
| Epworth | 4:12 |
Շաբաթական հիթ-շքերթներ
Ամսական հիթ-շքերթներ
|
Տարեվերջյան հիթ-շքերթներ
Բոլոր ժամանակաների հիթ-շքերթներ
|
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[80] | 10× Platinum | 700 000^ |
Ավստրիա (IFPI Austria)[81] | 3× Platinum | 45 000x |
Բելգիա (BEA)[82] | 8× Platinum | 240 000* |
Կանադա (Music Canada)[83] | Diamond | 1,000,000[84] |
Դանիա (IFPI Denmark)[85] | 4× Platinum | 80 000^ |
Ֆինլանդիա (Musiikkituottajat)[86] | 2× Platinum | 47,482[86] |
France | — | 982,300[87] |
Գերմանիա (BVMI)[88] | 6× Platinum | 1 200 000^ |
Հունգարիա (Mahasz)[89] | 5× Platinum | 10 000x |
Ireland | — | 107,000[90] |
Իտալիա (FIMI)[91] | 5× Platinum | 250 000* |
Մեքսիկա (AMPROFON)[92] | 2× Platinum | 120 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[93] | 12× Platinum | 180 000^ |
Լեհաստան (ZPAV)[94] | Diamond | 0* |
Իսպանիա (PROMUSICAE)[95] | 3× Platinum | 120 000^ |
Շվեդիա (GLF)[96] | 2× Platinum | 80 000^ |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[97] | 6× Platinum | 120 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[98] | 11× Platinum | 3,500,000[99] |
ԱՄՆ (RIAA)[100] | 11× Platinum | 9,450,000[101] |
Ընդհանուր | ||
Աշխարհ (IFPI) | — | 22,000,000[102] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Տարածաշրջան | Ամսաթիվ | Խմբագրում(ներ) | Ֆորմատ(ներ) | Լեյբլ | Cat. | Ref. |
---|---|---|---|---|---|---|
Various | 20 November 2015 | Standard |
|
|
XLCD740 | [103] |
ԱՄՆ | Deluxe | CD | 50281802 | [2] | ||
Ճապոնիա |
|
BGJ-5252 | [104] | |||
Հարավային Կորեա | 2 դեկտեմբերի, 2015 | Standard |
|
Kang&Music | KACD1508 | [105] |
Չինաստան | 21 դեկտեմբերի, 2015 |
|
9787883258315 | [106] | ||
Various | 24 հունիսի, 2016 |
|
|
[107] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.