From Wikipedia, the free encyclopedia
2Ս1 Գվոզդիկա, խորհրդային արտադրության 122-մմ ինքնագնաց հաուբից։
2Ս1 Գվոզդիկա «2С1 Гвоздика» | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | զենքի ընտանիք և տրանսպորտի տարատեսակ |
Երկիր | ԽՍՀՄ |
Քաշ, տ. | 15,7 |
Անձնակազմ | 4 |
Պատմություն | |
Նախագծող | Խարկովի տրակտորի գործարան և Գործարան №9 |
Արտադրող | ԽՍՀՄ |
Արտադրման թվականներ | 1971-1993 |
Շահագործման սկիզբ | 1972 |
Օգտագործող | Ռուսաստան Ուկրաինա Բելառուս |
Մարտեր | Հարձակում Տրիպոլիի վրա |
Անվանված է | մեխակ |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 7260 |
Կորպուսի լայնություն, մմ | 2850 |
Բարձրություն, մմ | 2730 |
Սպառազինություն | |
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 122 մմ |
Թնդանոթի տիպ | հաուբից |
Շարժականություն | |
Շարժիչի հզորություն, ձիաուժ | 240 |
Արագությունը խճուղով, կմ/ժ | 60 |
2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի նախագծումը սկսվել է 1967 թվականին։ Առաջին նախատիպերը կառուցվել են 1969 թվականին։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցները շահագործվել են խորհրդային բանակում 1971 թվականից։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի մասսայական արտադրությունը սկսվել է 1972 թվականին։ Այն առաջին անգամ ցուցադրվել է հասարակությանը 1974 թվականին տեղի ունեցած լեհական բանակի ռազմական շքերթի ժամանակ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցն արդեն արտահանվել բազմաթիվ երկրներ (Հիմնականում նախկին սոցիալիստական երկրներ)։ Այս ինքնագնաց հաուբիցներն մասնակցել են բազմաթիվ ռազմական հակամարտություններին։
2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը տեղադրված է ՄՏ-ԼԲ զրահամեքենայի շասսի վրա։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբից երկարությունը կազմում է 7.26 մ, լայնությունը՝ 2.85 մ, իսկ բարձրությունը՝ 2.73 մ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը շատ թեթև է. նրա քաշը կազմում է ընդամենը 15.7 տ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի վրա տեղադրված է 122 մմ-անոց Դ-32 հաուբից։ Այն իր մեջ ամբարում է 30 արկեր։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը սնուցվում է 240 ձիաուժ հզորությամբ YaMZ-238V դիզելային շարժիչով՝ զարգացնելով 60 կմ/ժ արագություն, իսկ ջրային տարածքում՝ 4,5 կ/ժ արագություն։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։
2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը շահագործվում է անձնակազմի չորս անդամների՝ այդ թվում հրամանատարի, հրետաձիգի, լիցքավորողի և վարորդի կողմից։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը կրակում է ցանկացած անկյան տակ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը արձակում է ստանդարտ 122 մմ-անոց ցանկացած արկեր։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը մեկ րոպեում արձակում է 4-5 արկ։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 15.2 կմ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը խոցում է նաև շարժվող տրանսպորտային միջոցներ։
2S1 Gvosdika Արխիվացված 2016-07-11 Wayback Machine(անգլ.)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.