From Wikipedia, the free encyclopedia
1980-ականներ (արտասանվում է «Ինը հարյուր ութսունականներ» կամ «հազար ինը հարյուր ութսունականներ», ավելի հաճախ անվանում են «Ութսունականներ») տասնամյակ Գրիգորյան օրացույցով, որը սկսվել է 1980 թվականի հունվարի 1-ից 1989 թվականի դեկտեմբերի 31-ը։
20-րդ դար: 1980—1989 տարիներ |
---|
Տասնամյակի ընթացքում տեղի ունեցան մեծ սոցիալ-տնտեսական փոփոխություններ պայմանավորված տեխնոլոգիայի զարգացման հետ և սկիզբ առավ գլոբալիզացիան։ Տնտեսական մեծ աճ գրանցեցին Թայլանդը, Մեքսիկան, Հարավային Կորեան, Թայվանը, Չինաստանը, Ճապոնիան և Արևմտյան Գերմանիան։ Գլոբալ տաքացումը հայտնի դարձավ գիտական և քաղաքական ոլորտներում սկսած 1980-ականներից։
Զարգացող երկրները ունեցան տնտեսական դժվարություններ պայմանավորված պարտքային ճգնաժամի հետո, որից հետո նրանք ընկան մի շարք միջազգային կազմակերպություններից կախվածության մեջ, այդ թվում Միջազգային արժույթային հիմնադրամ (IMF) և Համաշխարհային բանկի։
Շատ նոր հակամարտություններ բռնկվեցին, այդ թվում Իրան-իրաքյան պատերազմը, Աֆղանական պատերազմը, Լիբանանյան պատերազմ 1982-ը, Ղարաբաղյան պատերազմը և այլն։ Իսլամիզմը դարձավ հզոր քաղաքական ուժ և ստեղծվեցին շատ ահաբեկչական կազմակերպություններ, ներառյալ Ալ Քաիդան։
1986 թվականին Խորհրդային միության ղեկավար Միխայիլ Գորբաչովը սկսեց նոր տնտեսական բարեփոխումներ, որը կոչեց վերակառուցում, ինչը թուլացրեց կումունիստական կուսակցության դիրքերը։ 1989 թվականին քանդվում է Բեռլինի պատը։
Տասնամյակի ամենաարյունալի ահաբեկչական գործողություններն են`