Մոսկվայի պայթյուններ (1977)
From Wikipedia, the free encyclopedia
1977 թվականի Մոսկվայի պայթյուններ (հայտնի նաև որպես «Մետրոյի գործ»), 1977 թվականի հունվարի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած պայթյունների շարք։ Պայթյունների արդյունքում զոհվել է յոթ և վիրավորվել երեսունյոթ մարդ։ Չնայած ոչ ոք չի ստանձնել պատասխանատվությունը, խորհրդային ԿԳԲ-ն ձերբակալել և փակ գաղտնի դատավարությունից 5 օր անց գնդակահարվել են երեք հայ երիտասարդներ՝ Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Ստեփան Զատիկյանի գլխավորությամբ։ Ըստ որոշ խորհրդային այլախոհների՝ առնվազն Զատիկյանն ալիբի ուներ, իսկ օրինակ Անդրեյ Սախարովը չի բացառել, որ պայթյունները հենց ԿԳԲ-ն է կազմակերպել։ Մինչ այժմ գործը համարվում է ամբողջությամբ չբացահայտված[1]։
Մոսկվայի պայթյուններ | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական ակտ |
Երկիր | Ռուսաստան |
Գրոհի վայր | Մոսկվայի մետրոպոլիտեն Նպարեղենի խանութներ |
Տեղադրանք | Մոսկվա և Մոսկվայի մետրոպոլիտեն |
Տարեթիվ | հունվարի 8, 1977 |
Գրոհի միջոց | Ռմբակոծություն |
Զոհվածներ | 7 մարդ |
Վիրավորներ | 37 |
Կազմակերպիչներ | Ազգային միացյալ կուսակցություն կամ ՊԱԿ (վիճարկելի) |
Կասկածյալ | Ստեփան Զատիկյան Հակոբ Ստեփանյան Զավեն Բաղդասարյան |
1979 թվականի փետրվարին Մոսկվայի հելսինկյան խումբը հանդես է եկել Զատիկյանի դատավարության վերաբերյալ անվստահություն և անհամաձայնություն հայտնող հայտարարությամբ[2]։