Ֆրիսբի
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիսբի (թռչող ափսե կամ պարզապես սկավառակ), պլաստմասե, 20-25 սմ տրամագծով, եզրերի թեքվածությամբ թռչող ափսե կամ սպորտային առարկա։ Այն խաղում են գցելով և բռնելով, միմյանց հետ մրցելով։ Սկավառակի ձևը թույլ է տալիս, որ այն շարժվի օդում։ Սկավառակն այնպես է կառուցված,որ նրա թռիչքի ժամանակ առաջացած վերամբարձ ուժը օգնում է նրան ավելի հեռու թռչել և հասնել ճիշտ նպատակակետին։
Կան թռչող ափսեի շատ տեսակներ։ Օրինակ գոլֆի սկավառակը սովորաբար ավելի փոքր է, բայց ավելի խիտ և հարմարեցված հատուկ թռիչքի ձևերի համար։ Ամենաերկար, ռեկորդակիր սկավառակը նետել է Դեյվիդ Վիգգինսը և հեռավորությունը կազմել է 338 մետր[1]։ Շների համար նախատեսված ֆրիսբիները ունեն ավելի կարճ թռչելու հնարավորություն, ստեղծված են ավելի ճկուն նյութից, որպեսզի չվնասեն շներին։ Թռչող թևերը ավելի երկար են թռչում, քան որևէ այլ թռչող ափսե։ Կան նաև ֆոսֆորով լուսավորված ֆրիսբիի տարբերակներ, որոնք նախատեսված են մութ տեղերում խաղալու համար։ Ֆրիսբիների տեսակներ էլ կան, որ սկսում են սուլոցի ձայն հանել, երբ հասնում են իրենց առավելագույն արագությանը։ Ֆրիսբի տերմինը հաճախ օգտագործվում է թռչող ափսեի բոլոր տեսակների համար։ Բայց այն իրականում գրանցված ապրանքանիշ է Վհամ-Օ (Wham-)) ընկերության կողմից։ Այս բառը պահպանվել է շնորհիվ Ուլտիմատ ֆրիսբի և Գոլֆ դիսկ սպորտաձևերի[2][3]։