From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիսբի (թռչող ափսե կամ պարզապես սկավառակ), պլաստմասե, 20-25 սմ տրամագծով, եզրերի թեքվածությամբ թռչող ափսե կամ սպորտային առարկա։ Այն խաղում են գցելով և բռնելով, միմյանց հետ մրցելով։ Սկավառակի ձևը թույլ է տալիս, որ այն շարժվի օդում։ Սկավառակն այնպես է կառուցված,որ նրա թռիչքի ժամանակ առաջացած վերամբարձ ուժը օգնում է նրան ավելի հեռու թռչել և հասնել ճիշտ նպատակակետին։
Կան թռչող ափսեի շատ տեսակներ։ Օրինակ գոլֆի սկավառակը սովորաբար ավելի փոքր է, բայց ավելի խիտ և հարմարեցված հատուկ թռիչքի ձևերի համար։ Ամենաերկար, ռեկորդակիր սկավառակը նետել է Դեյվիդ Վիգգինսը և հեռավորությունը կազմել է 338 մետր[1]։ Շների համար նախատեսված ֆրիսբիները ունեն ավելի կարճ թռչելու հնարավորություն, ստեղծված են ավելի ճկուն նյութից, որպեսզի չվնասեն շներին։ Թռչող թևերը ավելի երկար են թռչում, քան որևէ այլ թռչող ափսե։ Կան նաև ֆոսֆորով լուսավորված ֆրիսբիի տարբերակներ, որոնք նախատեսված են մութ տեղերում խաղալու համար։ Ֆրիսբիների տեսակներ էլ կան, որ սկսում են սուլոցի ձայն հանել, երբ հասնում են իրենց առավելագույն արագությանը։ Ֆրիսբի տերմինը հաճախ օգտագործվում է թռչող ափսեի բոլոր տեսակների համար։ Բայց այն իրականում գրանցված ապրանքանիշ է Վհամ-Օ (Wham-)) ընկերության կողմից։ Այս բառը պահպանվել է շնորհիվ Ուլտիմատ ֆրիսբի և Գոլֆ դիսկ սպորտաձևերի[2][3]։
Մարդիկ նետել են իրար սկավառականման իրեր դեռևս հին ժամանակներից։ Որոշները պարզապես հաճույքի համար են նետել այդ իրերը, բայց որոշներն էլ օգտագործել են այն, որպես զենք։ Հին Հունաստանում թռչող սկավառակը ընդգրկվեց Օլիմպիական խաղերի շարքում։ Այդ բանից հետո այնպիսի առարկաները, ինչպիսիք են ուղեգորգերը, գլխարկները, կափարիչները, կարկանդակները և տորթի ամանները դարձան հիանալի տարբերակներ որպես ֆրիսբի օգտագործելու համար։
Վոլտեր Ֆրեդերիկ Մորիսոնը և նրա ապագա կին Լուսիլին 1937 թվականի Երախտագիտության օրվա ավարտին, մտածեցին նոր և հետաքրքիր իր նետելու համար, որն էր՝ ադիբուդիի ամանի կափարիչը։ Շուտով նրանք մի խանութից սկսեցին պատվիրել տորթեր 25 ցենտով՝ տորթի սկուտեղի համար, և Կալիֆորնիայի ափերին սկսեցին նետել իրար այդ սկուտեղները[4]։
Մորիսոնը Դը Վիրջինիան-Փիլոթ ամսագրում 2007 թվականին ասել է. «Մարդիկ կարող էին գնել այդ սկուտեղը հինգ ցենտով, բայց նրանք պատրաստ էին վճարել չորս անգամ ավել այդ սկուտեղի համար, ահա դա էլ բիզնեսն է»[5]։ Մորիսոնները շարունակեցին իրենց բիզնեսը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ նա ծառայում էր բանակի օդային ուժերում, հետո նա դարձավ պատերազմի գերի[5]։ Պատերազմից հետո Մորիսոնը սկսեց գծել աերոդինամիկորեն բարելավված թռչող ափսեի դիզայինը, որը կոչեց՝ Վիրլո_Վեյ[4]։ Նա և իր գործընկեր Վորեն Ֆրանսիոնին 1948 թվականին սկսեցին արտադրել առաջին պլաստմասե ափսեն։ Նրանք վերանվանեցին այն՝ թռչող ափսե[5]։
«Մենք աշխատում էինք տոնավաճառներում ցուցադրել այն»,-Մորրիսոնը պատմում էր Վիրջինիան-Փիլոթին։ Նրանք լսել էին մի խոսակցություն, որ երկու սկավառակները կարելի է օգտագործել անտեսանելի լարով, այսպիսով նրանք սկսեցին զարգացնել այս ապրանքը[5]։ «Թռչող ափսեն անվճար էր, իսկ անտեսանելի լարը արժեր $1»[6]: «Ահա թե, որտեղից մենք հասկացանք, որ կարելի է վաճառել այս ապրանքը, որովհետև այն հիացնում էր մարդկանց»[5]։ Մորրիսիոնը և Ֆրանսիոնին իրենց համագործակցությունը ավարտեցին 1950-ականներին[5], և Մորրիսոնը 1954 թվականին հիմնեց իր անձնական ընկերությունը, որպեսզի վաճառի թռչող ափսեներ, որը կոչվում էր Ամերիկյան Թրենդներ։ Այն պատրաստված էր Հարավային Կալիֆորնիայի պլաստմասից[4]։ Հետո նա հասկացավ, որ կարող է արտադրել ավելի մատչելի տարբերակներ և 1955 թվականին ստեղծեց նոր մոդել, որը կոչվում էր Փլուտո Փլաթթեր, սա նախատիպն էր բոլոր ժամանակակից սկավառակների։ 1957 թվականի հունվարի 23-ին նա վաճառեց Wham-O ընկերությունը[4][Ն 1]: 1957 թվականի հունիսին Վհամ-Օ-ի համահիմնադիրներ Ռիչարդ Ները և Արթուր «Սփուդ» Մելինը տվեցին սկավառակին բրենդային Ֆրիսբի անվանումը, որը ասում էին քոլեջի ուսանողները Փլուտո Փլաթթերի փոխարեն[9]։ Այն եղել է Ֆրիսբի կարկանդակների ընկերության[10] անվանումը։ Յելի համալսարանում ուսանողները վերցնում էին կարկանդակների նետված սկուտեղները, որոնց վրա կար նաև ընկերության լոգոն և սկսում նետել միմյանց, ինչպես 1937 թվականին անում էին Մորրիսոնը և նրա կինը[5]։
Ֆրիսբիի հաջողության ետևում կանգնած է Հարավային Կալիֆորնիայի Էդվարդ Հեդրիքը, որը եղել է Վհամ-Օ-ի գլխավոր մենեջերը և մարկետինգի փոխնախագահը։ Հեդրիքը ձևափոխել է սկավառակը այնպես, որ ավելի հեշտությամբ օգտագործվի[11]։ Վհամ-Օ-ն փոխեց իր մարկետինգային ռազմավարությունը, որպեսզի ֆրիսբին գովազդի որպես նոր սպորտաձև.: 1964 թվականին առաջին պրոֆեսիոնալ տարբերակը անցավ վաճառքի։ Հեդրիքը կրկնապատկեց այդ դիզայինը, որպեսզի սկավառակը ավելի հաստատուն թռչի[12]։ Հեդրիքը հայտնի դարձավ, որպես Ֆրիսբի սպորտաձևի հայր[13], նա հիմնադրեց Ֆրիսբիի միջազգային ասոցիացիան և Դեն Ռոդդիքին նշանակից ասոցիացիայի ղեկավար։ Ռոդդիքը սկսեց հիմնադրել հյուսիսամերիկյան մրցաշարներ՝ Ֆրիսբիի տարբեր տեսակների համար, որոնցից են՝ ազատ ոճի, գաթս, Դաբլ Դիսկ Քորթ և այլն[14]։ Հետագայում Հեդրիքը զարգացրեց գոլֆի սկավառակը[15][16], այն ի սկզբանե խաղում էին ֆրիսբիով, սակայն հետո ստեղծվեց ավելի աերոդինամիկ տարբերակ գոլֆի համար։ Հեդրիքի մահից հետո նրա դիակը այրել են, իսկ մոխիրը լցրել մի ֆրիսբիի մեջ և այն տրվել է նրա ընտանքի անդամներին և ընկերներին[17], իսկ հետագայում վաճառվել է Էդ Հեդրիքի հիշատակի թանգարանին[18]։
Ահա այն առաջնությունները, որ ներկայացրին ֆրիսբին, որպես նոր սպորտաձև՝ Հյուսիսային Միչիգանի գաթս ֆրիսբիի առաջնություն, Կանադայի Ֆրիսբիի բաց առաջնություն (1972), Տորոնտո, Վանկուվերի Ֆրիսբիի բաց առաջնություն (1974), Նյու Ջերսի, Ամերիկայի թռչող ափսե (1974), Ռոչեսթերի, Նյու Յորքի և Համաշխարհային ֆրիսբիի առաջնություն (1974), Փասադենա, Ֆրիսբիի վաղ առաջնություն։ Նախքան այս առաջնությունը, ֆրիսբին պարզապես համարվում էր մի խաղալիք[19]։
Դաբլ Դիսկ քորթը ստեղծվել է 1974 թվականին՝ Ջիմ Փալմերի կողմից[20], սպորտաձև, որ խաղում են երկու թռչող ափսեով և երկու թիմերով, յուրաքանչյուրում՝ երկու խաղացող։ Ամեն Թիմ պաշտպանում է իր դարպասը և փորձում է բռնել թռչող ափսեն հակառակորդի դարպասում։
Շները և ֆրիսբի նետող նրանց տերերը մասնակցում են այնպիսի միջոցառումների, ինչպիսին են հեռավորության համար պայքարը և ազատ ոճի նետումը[21]։
Այս սպորտաձևում անհատ խաղացողները նետում են թռչող ափսեն թիրախավորված անցքի մեջ։ 1926 թվականին Կանադայում Ռոնալդ Գիբսոնը և իր խմբերից մեկը սկսեցին խաղալ գոլֆ ֆրիսբի մետաղյա կափարիչով, այն կոչվում էր՝ Թին Լիդ Գոլֆ։ Էդ Հեդրիքը սկսեց զարգացնել ֆրիսբի գոլֆը[22]։
1974 թվականին Քեն Վեսթերֆիլդը և Դիսքրաֆթ Ջիմ Քենները հիմնադրեցին ազատ ոճի մրցաշարերը։ Երկու կամ երեք հոգանոց խմբերը մրցաշարերի ժամանակ դատվում են ըստ իրենց խաղացածի, նրանք պետք է երաժշտության տակ նետեն և բռնեն ֆրիսբին կրեատիվ տարբերակներով[23]։
Այս խաղի նպատակն է միմյանց նետելու միջոցով միավորներ հավաքելը[24]։
Գաթս խաղը հորինել են Հելիի եղբայրները 1950-ականներին և զարգացրել են այս սպորտաձևը Միչիգանի Ֆրիսբիի միջազգային մրցաշարում։ խաղին մասնակցում են մեկից հինգ անդամներ՝ երկու թմերով, որոնք կանգնում են զուգահեռ գծերով՝ իրար դիմաց և ֆրիսբին նետում են հակառակորդ թիմին[25]։
Այս խաղաձևում ֆրիսբին այնպես են նետում, որ այն ընկնի գոլի մեջ։ Խաղը ավարտվում է, երբ թիմը հավաքում է 21 միավոր[26]։
Ուլտիմատը ֆրիսբի խաղալու ամենատարածված ձևն է, այն սկսվել է 1960-ականներին Յոել Սիլվերի և Ջարեդ Քասսի կողմից։ 1970-ականներին, երբ ձևավորվեց Ուլտիմատ խաղացողների ասոցիացիան այն զարգացավ, որպես կազմակերպված սպորտաձև։ Ասոցացիայի հիմնադիրներն էին՝ Դեն Ռոդդիքը, Ջոել Սիլվերը, Թոմ Քենեդին և Ըրվ Քալբը[27]։ Խաղի նպատակը հետևյալն է՝ ֆրիսբին միմյանց նետելով հասնել հակառակորդ թմի գոլերին և հավաքել առավելագույն միավորներ։ Խաղացողը չի կարող վազել, երբ ֆրիսբին իր ձեռքում է[28]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.