Ֆրիդրիխ I Շիկամորուս
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ I Շիկամորուս (դեկտեմբեր 1122[4][5][6][…], Ագնո, Շվաբիայի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունիսի 10, 1190[1] կամ հունիսի 24, 1190(1190-06-24)[7], Գյոքսու, Կիլիկիայի Հայկական Թագավորություն[1]), Գերմանիայի թագավոր (1152-1190 թթ.) և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր (1155-1190 թթ.)։
Ֆրիդրիխ I Շիկամորուս | |
---|---|
Սուրբ Հռոմի կայսր | |
Ֆրիդրիխի ոսկե կիսանդրի, 12-րդ դար | |
Իշխանություն | հունվարի 2, 1155 – հունիսի 10, 1190 |
Թագադրում | Հունիսի 18, 1155 (Հռոմ) |
Գերմաներեն | Friedrich |
Ծնվել է՝ | 1122 |
Ծննդավայր | Վայնգարտեն, Բադեն-Վյուրտենբուրգ |
Մահացել է՝ | Հունիսի 10, 1190 (67–68 տարեկան) մահը պատահարից[1] |
Վախճանի վայր | Սելևկիա գետ, Կիլիկիա |
Սուրբ Պետրոս եկեղեցի | |
Երկիր | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Հաջորդող | Հենրիխ VI |
Ուղեկից | Ադելայիդե Վոհբուրգցի Բեատրիս I (Բուրգունդիայի դքսուհի) |
Տոհմ | Հոհենշտաֆուններ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Ֆրիդրիխ II (Շվաբիայի դուքս) |
Մայր | Յուդիտ Բավարիացի |
Երեխաներ | Ֆիլիպ Շվաբեցի[2], Հենրիխ VI[2], Ֆրիդրիխ V[3], Ֆրիդրիխ VI (Շվաբիայի դուքս), Կոնրադ II[3], Օտտո I, Beatrice Schwäbische?, Sophie of Hohenstaufen? և Agnes von Staufen? |
Հավատք | կաթոլիկություն |
Սերել է Շտաուֆենների հարստությունից։ Մինչև սրբազան կայսր կարգվելը իշխել է որպես Շվաբիայի դուքս։ 1152 թվականին կարգվել է Գերմանիայի թագավոր, իսկ 1155 թվականին՝ կայսր։ Վեց արշավանք է ձեռնարկել Իտալիա (1154-55, 1158-62, 1163-64, 1166-68, 1174-78, 1183)՝ փորձելով վերացնել լոմբարդական քաղաքների ինքնավարությունը։ «Շիկամորուս» (իտալերեն՝ Barbarossa) մականունը ստացել է Իտալիա կատարած արշավանքների ժամանակ։
Շիկամորուսը մասնակցել է Խաչակրաց երրորդ արշավանքին (1189)։ Իր բանակով նա անցել է Հունգարիան, Սերբիան, Բուլղարիան և Բյուզանդիայի տարածքով հասել Կիլիկյան Հայաստան, որից հետո մուսուլմանական բանակի հրամանատար Սալահ ադ-Դինը այլ զորավարների հետ սկսել է կանոնավոր հարձակվել նրա խաչակիրների վրա։ 1190 թվականի հունիսի 10-ին խեղդվել է Կիլիկիայի Սելևկիա գետում, ինչից հետո նրա զորքերի մեծ մասը ցրվել են և վերադարձել տուն։