From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ Գոտլիբ Կլոպշտոք (գերմ.՝ Friedrich Gottlieb Klopstock, հուլիսի 2, 1724[1][2][3][…], Կվեդլինբուրգ, Գերմանիա[1][4][3][…] - մարտի 14, 1803[1][2][5][…], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][6], գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ։ Գրել է «Մեսսիադա» (1751-1773) կրոնա-էպիկական պոեմը, «Ադամի մահը» (1757), «Սողոմոն» (1764), «Դավիթ» (1772) բիբլիական թեմաներով ողբերգությունները, «Գերմանի ճակատամարտը» (1769), «Գերմանը և իշխանները» (1784), «Գերմանի մահը» (1787) եռերգությունը՝ Գերմանիայի հերոսական անցյալի մասին։
Ֆրիդրիխ Կլոպշտոք գերմ.՝ Friedrich Gottlieb Klopstock | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1724[1][2][3][…] |
Ծննդավայր | Կվեդլինբուրգ, Գերմանիա[1][4][3][…] |
Վախճանվել է | մարտի 14, 1803[1][2][5][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][6] |
Գերեզման | Ottensen[7] |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, գրող, լեզվաբան և in-home tutor |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Ենայի համալսարան, Լայպցիգի համալսարան և Պֆորտայի ցամաքային դպրոց |
Ժանրեր | Հեկզամետր և պիես |
Գրական ուղղություններ | Սենտիմենտալիզմ և Հողմ և ճնշում |
Ուշագրավ աշխատանքներ | Մեսսիադա, Ադամի մահը և Die Frühlingsfeier? |
Անդամակցություն | Emkendorfer Kreis? և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[8] |
Ամուսին | Մարգարետա Կլոպշտոք[3] և Johanna Elisabeth Klopstock?[3][6] |
Ներշնչվել է
| |
Friedrich Gottlieb Klopstock Վիքիպահեստում |
Կլոպշտոքի պոեզիան նպաստել է, որ նրան հաջորդած գերմանացի բանաստեղծները վերջ տան ֆրանսիական նմուշօրինակներին հետևելուն, ազատագրվեն ալեքսանդրյան բանաստեղծության կաղապարներից և իրենց ստեղծագործությունների նյութը քաղեն ազգային ակունքներից ու իրականությունից[9]։ Նա հարստացրել է գերմանական պոեզիայի բառապաշարը, բանաստեղծության նյութ դարձրել նաև առօրեականը և այս առումով նույնպես բազմաթիվ հետևորդներ է ունեցել[10]։ Նրա հուզական, ոգեշունչ ոճը նույնպես զգալի ազդեցություն է գործել XIX—XX դարերի գերմանական պոեզիայի վրա, նպաստել Շիլլերի և Գյոթեի գլխավորությամբ «Գրոհ և փոթորիկ» հանրահայտ գրական շարժման ձևավորմանը[11][12]։ 800-ամյա այն կաղնին, որի շուքի ներքո Կլոպշտոքը երկար ժամեր է անցկացրել Դանիայում ապրած տարիներին, նշանավոր բանաստեղծի պատվին կոչվում է Կլոպշտոքի կաղնի[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.