![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/Berlin_Downtown_Friedrichstra%25C3%259Fe.jpg/640px-Berlin_Downtown_Friedrichstra%25C3%259Fe.jpg&w=640&q=50)
Ֆրիդրիխշտրասե (փողոց)
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխշտրասե (գերմ.՝ Friedrichstraße), Բեռլինի կենտրոնի հանրահայտ փողոց, անցնում է Միտտե և Կրոյցբերգ միկրոշրջանների տարածքով։ Փողոցը իր անվանումը ստացել է ի պատիվ Բրանդենբուրգի կուրֆյուրստ Ֆրիդրիխ III-ի, որը հետագայում դառնում է Պրուսիայի արքա Ֆրիդրիխ I։
Ֆրիդրիխշտրասե գերմ.՝ Friedrichstraße | |
---|---|
![]() Ֆրիդրիխշտրասեի տեսարան | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Ֆրիդրիխսհայն Կրոյցբերգ և Միտտե |
Տեղանք | Կրոյցբերգ և Միտտե |
Երկարություն | 3300 մետր |
Սկիզբ | Մերինգպլաց հրապարակ |
Ավարտ | Օրանիենբուրգյան դարպասներ |
Անվանվել է | Ֆրիդրիխ I |
Փոստային ինդեքս | 10117[1] և 10969[1] |
Ֆրիդրիխշտրասեն հանդիսանում է Ֆրիդրիխշտադտի հիմնական մայրուղին՝ հյուսիս-հարավ ուղղությամբ։ Այն սկսվում է Մերինգպլացի հրապարակից Կրոյցբերգում, ընթանում է հյուսիս՝ նախկին Չեկպոյնտ Չառլի անցագրային կետով և Ունտեր դեն Լինդեն ծառուղիով՝ Ֆրիդրիխշտրասե կայարանի կողքով։ Փողոցը հատում է Շպրեեն Վայդենդամյան կամուրջով և ավարտվում է հյուսիսում՝ Օրանիենբուրգյան դարպասների մոտ, վերափոխվելով Շոսսեշտրասեի, որի վրա են գտնվում Դորոտեենշտադտյան գերեզմանատունը և Բերտոլդ Բրեխտի տունը։
Դեռևս ԳԴՀ-ի գոյության վերջին տարիներին, Լեյպցիգյան փողոցից մինչև Ունտեր դեն Լինդեն հատվածը, սկսվել էր խոշոր առևտրական կենտրոնների շինարարություններ։ Այժմ այստեղ գտնվում են շքեղ Galeries Lafayette, Friedrichstadt-Passagen և Quartier 206 խանութներ, հագուստի հանրահայտ ապրանքանիշերի խանութներ, Volkswagen, Mini և Opel ավտոսրահներ և Hugendubel գրքերի խանութը։
Maritim proArt Hotel Berlin հյուրանոցից հյուսիս գտնվում է 25-հարկանի Միջազգային Առևտրային կենտրոնի շենքը, որը կառուցվել է 1978 թվականին և Ֆրիդրիխշտպասե երկաթգծի կայարանը։ Այնուհետև հետևում են Ծովակալության պալատի շենքը, որը 1955-1997 թվականները զբաղեցնում էր Բեռլինի «Մետրոպոլ» թատրոնը և Ֆրիդրիխ-շտադտ-պալասը։
Պակաս հայտնի է Ֆրիդրիխշտրասեի հարավային մասը՝ Մերինգպլաց և Գալյան դարպասների մոտ, որտեղ տեղակայաված է հետիոտնային գոտին բազմաթիվ խանութներով։