Ֆրենսիս Պարկման (անգլ.՝ Francis Parkman, սեպտեմբերի 16, 1823(1823-09-16)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4] - նոյեմբերի 8, 1893(1893-11-08)[5][1][2][…], Jamaica Plain, Բոստոն, ԱՄՆ[6]), ամերիկացի պատմաբան և գրող։

Կենսագրություն

Thumb
Հուշարձան
Thumb
Ֆրենսիս Պարկման գերեզմանը Աուբուրն գերեզմանատանը
Thumb
Ֆրենսիս Պարկման

Ծնվել է մեծահարուստի ընտանիքում։ Հայրը քահանա էր։ Մանկուց ունեցել է առողջական խնդիրներ։ Սկսած 1831 թվականից սովորել է մասնավոր դպրոցում իսկ 1840 թվականին ընդունվել է Հարվարդի քոլեջ։ Ավարտելուց առաջ ծնողները նրան ուղարկել են Եվրոպա շրջագայության, որի ընթացքում նա այցելել է Միջերկրականի մի շարք կղզիներ, Իտալիա, Շվեյցարիա, Ֆրանսիա և Շոտլանդիա, այցելել է նաև Ապենինի լեռներ , բարձրանալով Վեզուվ։ Ճանապարհորդությունը տևեց 1843 թվականի նոյեմբերից մինչև 1844 թվականի հունիսը։

Պարկմանը 1844 թվականի աշնանը ավարտել է իրավաբանական դպրոցը։ Այնուհետև 1845 թվականին սկսել է հրատարակել իր առաջին հոդվածները ամերիկյան ամսագրերում։ 1846 թվականին շարունակել է ուսումը, մեկնելով Նյու–Յորք Բալթիմոր։ Նա այցելել է Ամերիկայի Արևմուտք, որոշ ժամանակ ապրել հնդկացիների՝ Սիու ժողովրդի շրջանում։

Ճամփորդելով Ժայռոտ լեռներով՝ նա նկարագրեց այն իր «Oregon trail. Prairie and Rocky Mountain life» գրքում(1849)։ Նրա պատմական գործերը, հիմնված լինելով արխիվային հետազոտությունների վրա գրի են առնվել հետաքրքրաշարժ ձևով, պահպանվել են բազմաթիվ հրատարակություններում։

Նույն թվականին Պարկերը, կրկին առողջական խնդիրներ ունենալով, իր առողջությունը բարելավելու համար 1856 թվականին մեկնել է Կանադա, այնուհետև Ֆրանսիա։ 1889 թվականին նա դարձել է իրավագիտության դոկտոր։
Կարճատև հիվանդությունից հետո՝ նա մահացավ իր տանը։ Բոստոնսում կանգնեցվել է Ֆրենսիս Պարկմանի հուշակոթողը, որի քանդակագործն է ֆրանսիացի Դանիել Չեսթերը․

Ստեղծագործություններ

Պարկմանը ԱՄՆ-ի նշանավոր ազգային պատմաբաններից մեկն էր, որը հայտնի է գաղութատիրության տարիներին․ Հյուսիսային Ամերիկայի պատմության վերաբերյալ իր գրություններով։ Նրա գործը գովաբանվել են պատմաբանների կողմից։

Հեղինակի են պատկանում «The Oregon Trail: Sketches of Prairie and Rocky-Mountain Life» և «France and England in North America» յոթ հատորանոց աշխատանքները։ Այս գործերը դեռևս գնահատվում են ոչ միայն որպես գրական ստեղծագործություն, այլև որպես հետաքրքիր պատմական աղբյուր։

Ֆրենսիս Պարկմանը եղել է Հյուսիսային Ամերիկայի առաջատար այգեպաններից մեկը, ինչպես նաև հանդիսացել է Հարվարդի համալսարանի այգեգործության պրոֆեսոր, այս թեմայով մի քանի գրքերի հեղինակ է։

Աշխատություններ

  • The Oregon Trail (1847)
  • History of the conspiracy of Pontiac (1851)
  • Vassall Morton (1856), Novelle
  • The Pioneers of France in the New World (1865)
  • The Book of Roses (1866)
  • The Jesuits in North America in the Seventeenth Century (1867)
  • La Salle and the Discovery of the Great West (1869)
  • The Old Régime in Canada (1874)
  • Count Frontenac and New France under Louis XIV (1877)
  • Montcalm and Wolfe (1884)
  • A Half Century of Conflict (1892)
  • The Journals of Francis Parkman. Two Volumes. Edited by Mason Wade. New York: Harper, 1947.
  • The Letters of Francis Parkman. Two Volumes. Edited by Wilbur R. Jacobs. Norman: U of Oklahoma P, 1960

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.