From Wikipedia, the free encyclopedia
Ֆրենսիս Դրեյք (անգլ.՝ Sir Francis Drake, մոտ 1540, Տավիստոկ, Անգլիայի թագավորություն[1] - հունվարի 28, 1596[2][3], Portobelo, Իսպանական կայսրություն[4]), անգլիացի ծովագնաց, կապեր, ռազմածովային սպա և հետախույզ, 16-րդ դարի անգլո-իսպանական գաղութային նվաճման գործուն մասնակից։ Ծովահենական հարձակումներ է գործել Իսպանիայի տիրույթների վրա Վեստ Ինդիայում։ 1577-1580 թվականներին կատարել է շուրջերկրյա երկրորդ ճանապարհորդությունը Ֆեռնան Մագելանից հետո։
Ֆրենսիս Դրեյք անգլ.՝ Francis Drake | |
---|---|
Ծնվել է | մոտ 1540 |
Ծննդավայր | Տավիստոկ, Անգլիայի թագավորություն[1] |
Մահացել է | հունվարի 28, 1596[2][3] |
Մահվան վայր | Portobelo, Իսպանական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ծովագնաց, ռազմական գործիչ, Կապերություն, քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Ամուսին | Մերի Նյումեն և Էլիզաբեթ Սայդենհեմ |
Ծնողներ | հայր՝ Էդմունդ Դրեյք[2], մայր՝ Mary Mylwaye?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | 1572-83 թվականների Պառլամենտի անդամ, 1584-85 թվականների Պառլամենտի անդամ և 1593 թվականի Պառլամենտի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Francis Drake Վիքիպահեստում |
Ֆրենսիս Դրեյքը ծնվել է Դեվոնշիրում (Անգլիա) մոտավ. 1540 թվականին, ֆերմերի ընտանիքում (հայրը հետագայում քահանա է դառնում)։ 1549 թվականին ընտանիքը տեղափոխվում է Քենթ։ Դրեյքը 13 տարեկանից ծովային է դառնում, 16 տարեկանից` փոքր նավի կապիտան։ Առաջին նավարկությունը դեպի Հյուսիսային ծով էր։ 1567 թվականին իր ազգականի՝ Ջոն Հոկինսի ստրուկներ հավաքող էքսպեդիցիայի նավերից մեկը գլխավորելով՝ նավարկում է Գվինեա և Վեստ-Ինդիա։ Անգլիական նավերը ենթարկվում են իսպանացիների հարձակմանը, չի խորտակվում միայն Դրեյքի նավը։
1572 թվականին կազմակերպում է սեփական էքսպեդիցիան դեպի Վեստ-Ինդիաի իսպանական տիրույթները։ Գրավում է Պանամայի պարանոցի Նոմբրե դե Դիաս քաղաքը, Կարտախենայի նավահանգստի նավերը, այրում է Պորտոբելլո քաղաքը։ Մի քանի անգամ կտրում է Պանամայի պարանոցը և թալանում իսպանական «Արծաթե քարավան»-ը։ 1573 թվականի օգոստոսի 9-ին Դրեյքի նավերը վերադառնում են Պլիմուտ։
1577 նոյեմբերի 17-ին Եղիսաբեթ I թագուհին Դրեյքին 5 նավով ուղարկում է Ամերիկայի Խաղաղ օվկիանոսյան ափերը։ Էքսպեդիցիայի նպատակը հայտարարված էր որպես նոր հողերի հայտնագործում, բայց իրական նպատակը իսպանական ոսկու կողոպուտն էր։ Դրեյքը, չմտնելով Մագելանի նեղուց, շրջանցում է Հրո Երկիրը և հասնում մինչև Սան Ֆրանցիսկո։ Դրեյքի միայնակ մնացած նավը կտրում է Խաղաղ օվկիանոսը և 1580 թվականի սեպտեմբերի 26-ին վերադառնում է Անգլիա (սա շուրջերկրյա ճանապարհորդություն էր)՝ իր հետ բերելով 600000 ֆունտ թանկարժեք մետաղ։ Այս էքսպեդիցիայի համար Դրեյքին շնորհվում է ասպետի կոչում։
1588 թվականին Դրեյքի և մի քանի այլ ադմիրալների ղեկավարությամբ անգլիական նավերը ջախջախում են իսպանական նավատորմը՝ «Անպարտելի Արմադան»։ Սրանից հետո Դրեյքը առաջարկում է Եղիսաբեթ I-ին հարձակվել Լիսաբոնի վրա։ Սակայն Լիսաբոնը գրավել չի հաջողվում, և Դրեյքը կորցնում է թագուհու բարեհաճությունը։
Ֆրենսիս Դրեյք մահացել է 1596 թվականի հունվարի 28-ին։
Դրեյքի անունով անվանված է Հրո երկիր և Հարավային Շոտլանդական կղզիների միջև նեղուցը՝ «Դրեյքի նեղուց» (Drake Strait)։ Միացնում է Հարավային օվկիանոսի ջրերը (մինչև 2000 թվականը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.