Ֆրանչեսկո Ռոսարիո Կապրան ծնվել է Սիցիլիայում։ Նրանց բազմաերեխա ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել 1903 թ. և հաստատվել է Լոս Անջելեսում։ 1918 թ. ավարտում է հեղինակավոր Տրուպպի համալսարանը (հետագայում Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ) ճարտարագետ-մեխանիկի որակավորմամբ, նույն թվականի զորակոչվել է ԱՄՆ-ի բանակ, հիվանդացել է ծանր հիվանդությամբ և զորացրվել է հիվանդության պատճառով։ 1920 թվականից ԱՄՆ-ի քաղաքացի է Ֆրենկ Ռասսել Կապրա անուն ազգանունով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատում էր ԱՄՆ-ի քարոզչության օգտին և հանդես է եկել 8 փաստագրական ֆիլմերում։ 1944 թվականին վերադառնում է իր սիրած կատակերգության ժանրին, նկարահանելով «Մկնդեղ և հին ժանյակ» ֆիլմը Քերի Գրանտ գլխավոր դերակատարմամբ։ Իսկ 1946 թվականին նկարահանում է իր թերևս ամենահայտնի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը, այն գլխավորում է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված ամենաոգեշնչող ֆիլմերի ցանկը։ Ֆիլմը մինչ օրս համարվում է ամերիկացիների ամենասիրված ֆիլմերից մեկը և Սուրբ Ծննդյան տոներին ցուցադրվում է ԱՄՆ-ի առաջատար հեռուստալիքներով։ Ֆրենկ Կապրան աշխատել է մինչև 1961 թվականը։ Երկու անգամ ամուսնացած է եղել, ունի 4 երեխա։
1926 թվականից սկսած նկարահանել է կոմեդիկ կարճամետրաժ ֆիլմեր, աշխատելով սցենարիստ Ռոբերտ Ռիսկինի հետ, ում հետ գործընկեր էր մինչև 1940 թվականը, դրանից հետո նրան փոխարինեց Սիդնի Բակմանը։ 1933 թվականին սկսել է «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» ֆիլմի նկարահանումները և ավարտել ֆիլմը 1934 թ.։ Հենց այս ֆիլմը Ֆրենկ Կապրային ճանաչում բերեց և առաջին Օսկարը լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Շատ դերասաններ տարբեր պատճառներով հրաժարվեցին նկարահանվել ֆիլմում, արդյունքում գլխավոր դերերը բաժին հասան Կլարկ Գեյբլին ու Կլոդետ Կոլբերին, ովքեր Օսկար ստացավ լավագույն դերասան և դերասանուհի անվանակարգերում։ Ֆիլմը ստացավ ընդհանուր թվով 5 Օսկար (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի և լավագույն հարմարեցված սցենար անվանակարգերում)։ Դրան հաջորդեցին «Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Դիմավորեք անհայտին», «Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք», «Քեզ հետ չես տանի» նույնպես հաջողված ֆիլմերը։ Կապրայի ֆիլմերում են նկարահանվել և և ճանաչում ձեռք բերել այդ ժամանակների ամերիկյան շատ դերասաններ՝ Ջեյմս Ստյուարտ, Բարբարա Սթենվիկ, Գերի Կուպեր, Քերի Գրանտ և այլք։ 1937 թ. նկարահանում է «Կորած հորիզոն» 6 ժամանոց ֆանտաստիկ ֆիլմը, որը սակայն հետագայում շատ փոփոխությունների է ենթարկվում՝ կրճատվելով մի քանի ժամով։
Ամերիկյան շատ հայտնի ռեժիսորներ ոգեշնչված են եղել նրա տարբեր ֆիլմերից ու նրա ոճից։
Մոտ 37 ֆիլմերի ռեժիսոր է։
Առավել նշանավոր ֆիլմերն են
1926-«Ուժեղը» (The Strong Man)
1927-«Երկար անդրավարտիք» (Long Pants)
1927-«Մայքի սիրո համար» (For the Love of Mike)
1928-«Այս որոշակի իրը» (That Certain Thing)
1928-«Միննի թատրոնը» (Il teatro di Minnie (The Matinée Idol))
1928-«Ուժեղների ուղին» (The Way of the Strong)
1928-«Ճնշման ուժը» (The Power of the Press)
1928-«Ուրեմն սա սեր է՞» (So This Is Love?)
1929-«Երիտասարդ սերունդ» (La nuova generazione (The Younger Generation))
1929-«Դոնովանի գործը» (L'affare Donovan (The Donovan Affair))
1931-«Հրաշալի աղջիկը» (The Miracle Woman)
1931-«Պլատինե շիկահերը» (Platinum Blonde)
1931-«Դիրիժաբլ» (Dirigibile)
1932-«Արգելվածը» (Forbidden)
1932-«Ամերիկյան խենթություն» (American Madness)
1933-«Գեներալ Յենի դառը թեյը» (The Bitter Tea of General Yen)
Barson, Michael. The Illustrated Who's Who of Hollywood Directors։ The Sound Era . New York։ Noonday Press, 1995. ISBN 0-374-52428-9.
Beauchamp, Cari. Joseph P. Kennedy Presents։ His Hollywood Years. New York։ Vintage, 2010. ISBN 978-0-307-47522-0.
Capra, Frank. Frank Capra, The Name Above the Title։ An Autobiography. New York։ The Macmillan Company, 1971. ISBN 0-306-80771-8.
Chandler, Charlotte. The Girl Who Walked Home Alone։ Bette Davis, A Personal Biography. New York։ Simon & Schuster, 2006. ISBN 0-7862-8639-3.
Dickstein, Morris. Dancing in The Dark։ A Cultural History of The Great Depression. New York։ W.W. Norton & Company, 2010. ISBN 978-0-393-07225-9.
Dixon, Wheeler W. The Early Film Criticism of Francois Truffaut. Bloomington, Indiana։ Indiana University Press, 1993. ISBN 978-0-253-20771-5.
Freer, Ian. Movie Makers։ 50 Iconic Directors from Chaplin to the Coen Brothers. London։ Quercus Publishing Plc, 2009. ISBN 978-1-84724-512-0.
Kotsabilas-Davis, James and Myrna Loy. Being and Becoming. New York։ Primus, Donald I Fine Inc., 1987. ISBN 1-55611-101-0.
Lazere, Donald. American Media and Mass Culture։ Left Perspectives. Berkeley, California։ University of California Press, 1987. ISBN 978-0-520-04496-8.
Medved, Michael. Hollywood vs. America։ Popular Culture and the War on Traditional Values. New York։ HarperCollins, 1992. ISBN 978-0-06-016882-7.
McBride, Joseph. Frank Capra։ The Catastrophe of Success. New York։ Touchstone Books, 1992. ISBN 0-671-79788-3.
Oderman, Stuart. Talking To the Piano Player։ Silent Film Stars, Writers and Directors Remember. Albany, Georgia։ BearManor Media, 2005. ISBN 1-59393-013-5.
Poague, Leland. Frank Capra։ Interviews (Conversations With Filmmakers Series). Jackson, Mississippi։ University Press of Mississippi, 2004. ISBN 978-1-57806-617-9.
Pendergast, Tom and Sara, eds. St. James Encyclopedia of Popular Culture, Vol. 1. Detroit։ St. James Press, 2000. ISBN 1-55862-348-5.
Stevens, George Jr. Conversations with the Great Moviemakers of Hollywood's Golden Age. New York։ Alfred A. Knopf, 2006. ISBN 978-1-4000-4054-4.
Wakeman, John, ed. World Film Directors։ Volume One, 1890–1945. New York։ H.W. Wilson Co., 1987. ISBN 978-0-8242-0757-1.
Wiley, Mason and Damien Bona. Inside Oscar։ The Unofficial History of the Academy Awards. New York։ Ballantine Books, 1987. ISBN 0-345-34453-7.