գերմանացի կոմպոզիտոր, երգահան, բանաստեղծ, ուսուցիչ From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանց Քսավյեր Գրուբեր (գերմ.՝ Franz Xaver Gruber, նոյեմբերի 25, 1787[1][2][3][…], Unterweitzberg, Hochburg-Ach, Բրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա[4][5] - հունիսի 7, 1863[1][2][6][…], Հալայն, Զալցբուրգ, Ավստրիա[7][8][9][…]), ավստրիական տարրական դպրոցի ուսուցիչ և եկեղեցական երգեհոնահար Արնսդորֆ գյուղում։ Հայտնի է իր «Լուռ գիշեր» (Silent Night) Սուրբ Ծննունդի տոների նվիրված հիմնի երաժշտությամբ։
Ֆրանց Գրուբեր | |
---|---|
Ի ծնե անուն | գերմ.՝ Conrad Franz Xaver Gruber |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1787[1][2][3][…] Unterweitzberg, Hochburg-Ach, Բրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա[4][5] |
Երկիր | Ավստրիական կայսրություն |
Մահացել է | հունիսի 7, 1863[1][2][6][…] (75 տարեկան) Հալայն, Զալցբուրգ, Ավստրիա[7][8][9][…] |
Ժանրեր | խմբերգային երաժշտություն[10] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, բանաստեղծ, երգեհոնահար և ուսուցիչ |
Գործիքներ | երգեհոն և կիթառ |
Franz Xaver Gruber Վիքիպահեստում |
Գրուբերը ծնվել է 1787 թվականի նոյեմբերի 25-ին Խոչբուրգ գյուղում, վերին Ավստրիա, Յոզեֆ և Մարիա Գրուբերների ընտանիքում։ Կնքվելուց նրան տրվել է «Կոնդրադ Քսավյե» անունը, որը այնուհետև փոխվել է «Ֆրանց Քսավյեր»-ով։ Նրա առաջի երաժշտության ուսուցիչը, եղել է իր դպրոցական ուսուցիչ Անդրեաս Պետերլեխները։
Մինչև 18 տարեկան լռանալը Գրուբերը աշխատել է ջուլհակ, այնուհետև վերապատրաստվել է որպես ուսուցիչ (վարժապետ)։ Ամբողջական երաժշտական կրթություն նա ստացել է Բուրգհաուզեն գյուղի եկեղեցու երգեհոնահար, Գեորգ Հարթդոբլերի մոտ։ 1807 թ. նա դառնում է ուսուցիչ Արնսդորֆում։ Այնուհետ եկեղեցու սպասավոր և երգեհոնահար։ 1829 թվականին Գրուբերը տեղափոխվում է Բերնդորֆ, իսկ մի քանի տարի անց Հալլեն, Զալցբուրգի մոտակայքում, որտեղ դառնում է երգչախմբի ղեկավար, որտեղ նաև երգում է, և երգեհոնահար։
1816 թվականին նա ստանձնում է լրացուցիչ աշխատանք, հարևան Օբերնդօրֆ գյուղի, Սուրբ Նիկողոս եկեղեցում (St Nicholas Church), որպես երգեհոնահար և երգչախմբի ղեկավար։ Կաթոլիկ քահանա Ջոզեֆ Մորի հետ համատեղ, որը գրել է բանաստեղծության գերմաներեն բնօրինակը, Գրուբերը գրում է «Լուռ գիշեր» (Silent Night) Սուրբ Ծննդյանը նվիրված հիմնի երաժշտությունը։ Քանի որ այդ ժամանակ եկեղեցու երգեհոնը վնասված էր, Գրուբերը գրել է երաժշտությունը կիթառի համար։ Առաջի անգամ "Լուռ գիշերը", գերմաներեն Stille Nacht, կատարվել է նրանց երկուսի կողմից 1818 թվականին, Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան պատարագին Սուրբ Նիկողոս եկեղեցում։ Մորը կատարում էր երաժշտությունը կիթառի վրա, իսկ երգչախումբը կրկնում էր իր ետևից ամեն վանկի վերջի երկու տողը։
Տարիներ անց, Գրուբերը կատարել է լրացուցիչ վերափոխում (arrangements) երգեհոնի և երգեհոնի և երաժշտախմբի համար, ինչպես նաև դարձել է բազմաթիվ այլ (եկեղեցական) երգերի հեղինակ, որոնցից շատերը մինչ այժմ տպագրվում են և կատարվում ավստրիական եկեղեցիներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.