ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսուա Բրաչի (ֆր.՝ Francois Bracci, հոկտեմբերի 31, 1951[1], Բենայմ, Ներքին Ռեն[1] - դեկտեմբերի 28, 2023[2][1], Ալես, Գար[1]), կորսիկական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, հետագայում՝ ֆուտբոլային մարզիչ։
Ֆրանսուա Բրաչին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մարսելի «Օլիմպիկում», եղել է թիմի ավագ[3], հետագայում խաղացել է ԷլզասԻ «Ստրասբուրում»[4], «Բորդոյում», «Ռուենում», իսկ խաղային կարիերան ավարտել «Բեզյե» ակումբում։ Մարսելի «Օլիմպիկի» կազմում 1971/72 թվականներին եղել է Ֆրանսիայի չեմպիոն, 1975/76 թվականներին՝ Ֆրանսիայի գավաթակիր։
1973-1982 թվականներին նա հանդես է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, որի կազմում մասնակցել է 1978 թվականի աշխարհի առաջնությանը։ Ընդհանուր առմամբ ազգային հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում և ոչ մի գոլ չի խփել[5]։ Նրա վերջին միջազգային խաղը 1982 թվականի մայիսին Բուլղարիայի դեմ ընկերական խաղն է եղել[5]։
1985 թվականին, երբ դեռ խաղացել է«Ռուենում» միաժամանակ եղել է մարզիչ, այնուհետև աշխատել է «Բեզյեի» ֆուտբոլային բաժնում, 1987-1991 թվականներին մարզել է «Բորդոյի» երկրորդ թիմը, որից հետո աշխատել է որպես գլխավոր մարզիչ աշխատել է «Էպերնե» և «Լա Ռոշ-սյուր-Յոն» ակումբներում։
1993-1996 թվականներին եղել է «Օլիմպիկ Լիոն» ակումբի մարզիչներից մեկը, մարզել է «Տուլոնը» և որպես մարզական տնօրեն աշխատել է «Ամյենում»։ 2000-2002 թվականներին նա համատեղել է «Մարթիգ» ակումբում մարզչի և գլխավոր տնօրենի աշխատանքը։
2003 թվականից նա աշխատել է Մաղրիբի երկրների այնպիսի ֆուտբոլային ակուբներում, ինչպիսիք են «Կոնստանտինան» (Ալժիր), «Մուլուդիա ակումբ Ալժիրը» (Ալժիր), «Օլիմպիկ Խուրիբգան» (Մարոկկո), «Ֆաթ յունիոն սպորտը» (Մարոկկո), «Դիֆաը» (Մարոկկո), «Աֆրիկեն ակումբը» (Թունիս)։ 2013 թվականի հունիսից եղել է Ալժիրի չորրորդ դիվիզիոնի «Լագուատ» ակումբի գլխավոր մարզիչը։
Որպես մարզիչ եղել է Ալժիրի չեմպիոն (2009/10), Ալժիրի գավաթակիր (2005/06), Ալժիրի սուպերգավաթակիր (2006)։
2014 թվականի ապրիլի 25-ին Ալժիրի Մեծ մզկիթում նա ընդունել է իսլամ[6][7]։
Ֆրանսուա Բրաչին մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին, 72 տարեկան հասակում[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.