![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bf/Vicente_L%25C3%25B3pez_Porta%25C3%25B1a_-_el_pintor_Francisco_de_Goya.jpg/640px-Vicente_L%25C3%25B3pez_Porta%25C3%25B1a_-_el_pintor_Francisco_de_Goya.jpg&w=640&q=50)
Ֆրանսիսկո Գոյայի նկարների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիսկո Գոյայի նկարների ցանկ, իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի նկարների ոչ ամբողջական շարք։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bf/Vicente_L%C3%B3pez_Porta%C3%B1a_-_el_pintor_Francisco_de_Goya.jpg/640px-Vicente_L%C3%B3pez_Porta%C3%B1a_-_el_pintor_Francisco_de_Goya.jpg)
Ֆրանսիսկո Գոյայի նկարչական կարիերան սկսվել է 1771 թվականին։ Երիտասարդ նկարչի առաջին աշխատանքը դարձել է Սարագոսայի Տիրակալի տաճարի ֆրեսկոն։ Վարպետի վերջին աշխատանքը 1827 թվականին ստեղծված «Բորդոյի կաթնավաճառուհին» նկարն է։ Ստեղծագործական կյանքի ավելի քան կես դարի ընթացքում Գոյան ստեղծել է շուրջ 700 նկար, 280 օֆորտ և մոտ հազար նկար ու գոբելեն։
Ֆրանսիսկո Գոյան ռոկոկո ոճի ճանաչված վարպետ է։ Նա եղել է իսպանական արքաներ Կառլ IV-ի և Ֆերդինանդ VII-ի պալատական նկարիչը։ Գոյայի արվեստին բնորոշ է ժանրերի բազմազանությունը` դիմանկարներ, նատյուրմորտներ, պատմական ու կրոնական թեմաներով նկարներ, ժանրային գեղանկարչություն (որս, ազնվականական կյանքի դրվագներ, բռնություն, կախարդներ, սատանաներ)։ Գոյան «Մռայլ նկարներ» ֆրեսկոների շարքի հեղինակն է։
Ֆրանսիսկո Գոյայի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում. նրա ամենից ավելի նշանավոր ստեղծագործությունները կարելի է հենց այնտեղ տեսնել։ Նկարչի նկարները պահվում ենաև աշխարհի նշանավոր շատ այլ թանգարաններում` Լոնդոնի ազգային պատկերասրահում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Մյունխենի Հին պինակոտեկում։
Ներկա ցուցակում ընդգրկված են նկարչի նկարները, որոնք առավել հայտնի են ու առավել հաճախ են վերարտադրվում։ Ցուցակը կազմվել է Սարագոսայի համալսարանի` Ֆրանսիսկո Գոյայի նկարների մատենացանկի հիման վրա։