From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկ Կեսիե (ֆր.՝ Franck Kessié, դեկտեմբերի 19, 1996[1][2], Ouragahio, Կոտ դ'Իվուար), կոտ դ'իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Կեսիեն Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Franck Yannick Kessié | ||
Քաղաքացիությունը | Կոտ դ'Իվուար | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 1996[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Ouragahio, Կոտ դ'Իվուար | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Միլան | ||
Համար | 79 | ||
Պատանեկան կարիերա | |||
2010-2014 | Ստելա դ'Աջամե | ||
2015 | Ատալանտա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2015 | Ստելա դ'Աջամե | 10 | (3) |
2015-2019 | Ատալանտա | 30 | (6) |
2015-2016 | → Չեզենա | 38 | (4) |
2017-2019 | → Միլան | 71 | (12) |
2019-ներկա | Միլան | 16 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 | Կոտ դ'Իվուար Մ17 | 5 | (0) |
2015 | Կոտ դ'Իվուար Մ20 | 4 | (0) |
2014-ներկա | Կոտ դ'Իվուար | 40 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆուտբոլիստի կարիերան Կեսիեն սկսել է կոտ դ'իվուարական Ստելա դ'Աջամեում։ 2015 թվականի հունվարի 29-ին նա 3 տարվա պայմանագիր կնքեց իտալական Ատալանտայի հետ[4]։ Օգոստոսի 26-ին Կեսիեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Չեզենա[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 19-ին՝ Ասկոլիի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 31-ին՝ Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[7][8]։ Դեկտեմբերի 19-ին Կեսիեն գոլի հեղինակ դարձավ Տերնանայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[9]։ 2016 թվականի մայիսի 2-ին նա գոլ խփեց Պրո Վերչելիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[10]։ Չեզենայի կազմում Կեսիեն անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2016-17 մրցաշրջանում Կեսիեն վերադարձավ Ատալանտա՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող[11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2016 թվականի օգոստոսի 13-ին՝ Իտալիայի գավաթի Կրեմոնեզեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[12][13]։ Օգոստոսի 19-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2021 թվականը[14][15][16]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Լացիոյի դեմ խաղում[17]։ Այս խաղում Կեսիեն դարձավ դուբլի հեղինակ, սակայն Ատալանտան պարտվեց 4-3 հաշվով[18][19]։ Սեպտեմբերի 11-ին կոտ դ'իվուարցին գոլ խփեց Տորինոյի դեմ հանդիպման 82-րդ րոպեին[20]։ Սեպտեմբերի 26-ին նա կարմիր քարտ ստացավ Կրոտոնեի դեմ խաղում[21]։ Նոյեմբերի 20-ին Կեսիեն գրավեց Ռոմայի դարպասը խաղի 90-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22]։ 2017 թվականի փետրվարի 25-ին նա հեռացվեց խաղադաշտից Նապոլիի դեմ խաղւմ՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 67-րդ րոպեին[23]։ Ատալանտայի կազմում Կեսիեն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ[24]։
2017 թվականի հունիսի 2-ին Կեսիեն ակզբից՝ 2 տարվա վարձավճարով[25][26][27], ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Միլան[28][29][30]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի ԿՍ Ունիվերսիտատյայի դեմ խաղում[31][32]։ Իր առաջին գոլը Միլանի կազմում խփեց օգոստոսի 20-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[33][34]։ 2018 թվականի հունվարի 21-ին Կեսիեն դուբլ ձևակերպեց Կալյարիի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[35]։ Մայիսի 9-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Յուվենտուսի դեմ խաղում[36], սակայն Միլանը պարտվեց 4-0 հաշվով[37][38]։ Մայիսի 13-ին կոտ դ'իվուարցին գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[39]։ Իր առաջին մրցաշրջանում Կեսիեն անցկացրեց 54 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[40]։
2018 թվականի օգոստոսի 31-ին Կեսիեն գոլ խփեց Ռոմայի դեմ խաղում՝ օգնելով Միլանին հաղթել 2-1 հաշվով[41][42]։ 2019 թվականի հունվարի 16-ին նա կարմիր քարտ ստացավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[43], իսկ Միլանը պարտվեց 1-0 հաշվով[44][45]։ Ապրիլի 13-ին Կեսիեն խփեց Լացիոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[46][47]։ Մայիսի 26-ին կոտ դ'իվուարցին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՍՊԱԼ-ի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով[48][49]։ 2018-19 մրցաշրջանում Կեսիեն անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխացման հեղինակ[50]։
2019 թվականի հոկտեմբերի 5-ին Կեսիեն գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում՝ օգնելով Միլանին հաղթել 2-1 հաշվով[51][52]։
Կեսիեն ներկայացրել է Կոտ դ'Իվուարը երիտասարդական հավաքականներում։ Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Սիերա Լեոնեի դեմ խաղում[53][54]։ Հոկտեմբերի 15-ին նա հեռացվեց խաղադաշտից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 47-րդ րոպեին[55]։ 2017 թվականի հունվարին Կեսիեն մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[56][57][58]՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 3 հանդիպումներում, իսկ Կոտ դ'Իվուարը դուրս մնաց խմբային փուլից[59][60]։
2019 թվականի ամռանը Կեսիեն մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[61][62]՝ անցկացնելով 5 հանդիպում և 3 գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Նամիբիայի դեմ խաղում[63][64], իսկ Կոտ դ'Իվուարը հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Ալժիրին[65][66]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Կեսիեն խփեց 2019 թվականի նոյեմբերի 16-ին՝ Նիգերի դեմ խաղում[67][68]։
2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[69]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Չեզենա | 2015–16 | Սերիա B | 37 | 4 | 0 | 0 | — | — | 37 | 4 | ||
Ատալանտա | 2016–17 | Սերիա A | 30 | 6 | 1 | 1 | 31 | 7 | ||||
Միլան | 2017–18 | 37 | 5 | 5 | 0 | 12 | 0 | 54 | 5 | |||
2018–19 | 34 | 7 | 4 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 42 | 7 | ||
2019–20 | 16 | 1 | 0 | 0 | — | 16 | 1 | |||||
Ընդհանուր | 87 | 13 | 9 | 0 | 15 | 0 | 1 | 0 | 112 | 13 | ||
Կարիերայի ընդհանուր | 154 | 23 | 10 | 1 | 15 | 0 | 1 | 0 | 180 | 24 |
2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[70]
Կոտ դ'Իվուար | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 4 | 0 |
2016 | 6 | 0 |
2017 | 13 | 0 |
2018 | 5 | 0 |
2019 | 12 | 1 |
Ընդհանուր | 40 | 1 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 16, 2019 | Ֆելիքս Ուֆուե-Բուանյի մարզադաշտ, Աբիջան, Կոտ դ'Իվուար | Նիգեր | 1–0 | 1–0 | Աֆրիկայի գավաթ 2021 Որակավորում |
Միլան
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.