Ֆտոր
From Wikipedia, the free encyclopedia
Ֆտոր (հին հունարեն՝ φθόρος «ոչնչացնել, վնասել, վնասվածք», հետագայում φθείρω «ոչնչացնել, ավերել»), տարրերի պարբերական համակարգի 2-րդ պարբերության 7-րդ խմբի տարր։ Քիմիական նշանը F (լատին․՝ Fluorum)։ Կարգահամարը՝ 9[4], ատոմական զանգվածը՝ 18,9984032(9)։ p-տարր է, պատկանում է հալոգենների շարքին, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է․ 1S22S22P5։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ F (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ատոմի հատկություններ, Անվանում, սիմվոլ, կարգաթիվ ...
| |||||
---|---|---|---|---|---|
![]() | |||||
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Ֆտոր / /Fluorum (F), F, 9 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 18,9984032(5)[2] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [He] 2s2 2p5 | ||||
Ատոմի շառավիղ | 73 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 72 պմ | ||||
Իոնի շառավիղ | (-1e)133 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 3,98 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | 2,87 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | −1 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 1680,0 (17,41) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 53.48 Կ[3] | ||||
Եռման ջերմաստիճան | 85,03 Կ[3] | ||||
Կրիտիկական կետ | 144,4 Կ, 500 ՄՊա | ||||
Գոլորշիացման տեսակարար ջերմունակություն | 6088 կՋ/կգ ~ 340 կՋ/մոլ | ||||
Մոլյար ջերմունակություն | 25,14 Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 17,1 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=5,50 b=3,28 c=7,28 β=90,0 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 460 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 80.4 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
Փակել
9 | Ֆտոր |
18,998 | |
2s22p5 |
Բնական ֆտորը բաղկացած է միայն 19F կայուն իզոտոպից։ Արհեստականորեն ստացվել են 16F (T½ <1 վրկ), 17F (T½ = 70 վրկ), 18F (111 ր), 20F (11,4 վրկ) և 21F (5 վրկ) ռադիոակտիվ իզոտոպները։
Ֆտորը խիստ թունավոր, սուր հոտով, բաց դեղնավուն գազ է, խտությունը՝ 1,693 կգ/մ³։ Բաղկացած է երկատոմանի մոլեկուլներից՝ F2, որոնց դիսոցման էներգիան 155±4 կջոուլ/մոլ է։