Ֆոլկլենդյան կղզիների ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆոլկլենդյան կղզիների ճակատամարտ կամ Ֆոլքլենդյան ծովամարտ (անգլ.՝ Battle of the Falkland Islands, գերմ.՝ Seegefecht bei den Falklandinseln), Առաջին աշխարհամարտի ծովամարտերից, որը տեղի է ունեցել Ֆոլքլենդյան կղզիների մոտ 1914 թվականի դեկտեմբերի 8-ին՝ փոխծովակալ Մաքսիմիլիան ֆոն Շփեեի գլխավորած գերմանական հածանավային էսկադրայի և Ֆրեդրիք Դովեթոն Սթըրդիի գլխավորած բրիտանական էսկադրայի միջև։
Թվական | դեկտեմբերի 8, 1914 |
---|---|
Մասն է | Առաջին աշխարհամարտ |
Վայր | Ֆոլքլենդյան կղզիներ |
Արդյունք | Բրիտանացիների վճռական հաղթանակ[1][2][3] |
Հակառակորդներ | |
Բրիտանական կայսրություն | Գերմանական կայսրություն |
Հրամանատարներ | |
Դովեթոն Սթըրդի | Մաքսիմիլիան ֆոն Շփեե |
Կողմերի ուժեր | |
1 աջակցող հածանավ, 2 գծային հածանավ, 3 զրահապատ հածանավեր, 2 թեթև հածանավեր | 2 զրահակիր հածանավեր, 3 փոքր հածանավեր |
Ռազմական կորուստներ | |
10 սպանված, 19 վիրավոր | 1871 սպանված. 215 գերեվարված, 2 խորտակված հածանավ, 2 խորտակված փոքր հածանավեր, 2 գրավված (ապա ջրասույզ արված) օժանդակ նավեր |
Ընդհանուր կորուստներ |
Գերմանիայի ծովային նավատորմը բաղկացած էր երկու զրահակիր (Scharnhorst, Gneisenau) և երեք փոքր (Nürnberg, Dresden, Leipzig) հածանավերից։ Բրիտանական նավատորմիղը բաղկացած էր մեկ կործանիչ զրահակիր հածանավից (Macedonia), երկու գծային հածանավից (Invincible, Inflexible), երեք զրահակիր (Carnarvon, Cornwall, Kent) և երկու թեթև հածանավերից (Bristol, Glasgow):
Ծովը հանդարտ էր, առկա էր թեթև զեփյուռ, օրն՝ արևոտ և պայծառ։ Գերմանական նավատորմի առաջապահ հածանավերը հայտնաբերվեցին շատ արագ։ Առավոտյան բրիտանական նավերը խորտակեցին գերմանական նավերի մեծ մասը։ Փրկվեցին միայն Seydlitz հիվանդանավը և փախուստի դիմած Dresden հածանավը։