Ֆլորա ՄաքԴոնալդ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորա ՄաքԴոնալդ (Gaelic: Fionnghal nic Dhòmhnaill, 1722[1][2][3][…], Milton - մարտի 4, 1790(1790-03-04)[1][4][5], Սքայ, Հայլենդ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), սլիթցի Մաքդոնալդների տոհմի անդամ, որը 1746 թվականի ապրիլին տեղի ունեցած Քըլոդընի ճակատամարտից հետո օգնել է գեղեցկադեմ արքայազն Չառլիին խուսափել կառավարական զորքերից։ Նրա ընտանիքն աջակցում էր կառավարությանը 1754 թվականի յակոբինյան ապստամբության ժամանակ, իսկ հետագայում Ֆլորան պնդում էր, որ Չառլզին օգնել է կարեկցանքից ելնելով։
Ֆլորա ՄաքԴոնալդ | |
---|---|
Ծնվել է | 1722[1][2][3][…] |
Ծննդավայր | Milton |
Մահացել է | մարտի 4, 1790(1790-03-04)[1][4][5] |
Մահվան վայր | Սքայ, Հայլենդ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | ազնվական |
Ամուսին | Alan MacDonald, 7th of Kingsburgh? |
Ծնողներ | հայր՝ Ռանալդ Մակդոնալդ (2-րդ Միլթոն)[6], մայր՝ Մարիոն Մակդոնալդ[6] |
Երեխաներ | Ջոն Մակդոնալդ[7] և Չարլզ ՄակԴոնալդ (8-րդ Քինգսբուրգ)[6] |
Ստորագրություն | |
Flora MacDonald Վիքիպահեստում |
Նրան ձերբակալել են ու բանտարկել Լոնդոնի Թաուերում, սակայն 1747 թվականի հունիսի ընդհանուր համաներմամբ ազատ է արձակվել։ Հետագայում ամուսնացել է Ալեն ՄաքԴոնալդի հետ ու 1773 թվականին արտագաղթել Հյուսիսային Կարոլինա։ Ամերիկյան անկախության պատերազմում բրիտանական կառավարությանն աջակցելու պատճառով նրանք կորցրել են իրենց ամերիկյան կալվածքներն ու վերադարձել Շոտլանդիա, որտեղ էլ 1790 թվականին Ֆլորան մահացել է։