Ֆլորան Պանյի
From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորան Պանյի (ֆր.՝ Florent Pagny, նոյեմբերի 6, 1961(1961-11-06)[1][2][3], Շալոն սյուռ Սոն[1]), 21-րդ դարի ֆրանսիացի երգիչ և դերասան։ Երգում է վարյետե ժանրում։ Կատարում է երգեր ֆրանսերենով, անգլերենով և իսպաներենով։ Նաև կիթառ է նվագում։
Ֆլորան Պանյի ֆր.՝ Florent Pagny | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1961(1961-11-06)[1][2][3] (62 տարեկան) |
Ծննդավայր | Շալոն սյուռ Սոն[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, կինոդերասան, ստուդիական երաժիշտ, հեղինակ-կատարող և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | florentpagny.fr |
Florent Pagny Վիքիպահեստում |
Ծնվել է Շալոն սյուր Սոնում 1961 թվականի նոյեմբերի 6-ին։
Իր կարիերան սկսել է հայտնի ֆիլմերի դերասանի կարգավիճակով։ Մասնավորապես՝ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «La Balance», «L'As des as», «L'Honneur d'un capitaine і Fort Saganne»:
1987 թվականին գրել է իր առաջին երգը «N'importe quoi» անունով։
1990 թվականին թողարկվել է նրա առաջին ձայնասկավառակը «Merci» անունով, որը առաջացրել մամուլի դժգոհությունը։ Որպես հետևանք՝ հաջորդ՝ «Réaliste» ձայնասկավառակը, մեծ ճանաչում ձեռք չի բերել։
Հետագայում Ժան-Ժակ Գոլդմանը՝ Սեմ Բրևսկի մականվամբ (ֆր.՝ Sam Brewski), Պանյիի համար մի քանի երգ է գրել, որոնք նա օգտագործել է «Rester vrai»ձայնասկավառակում։
1997 թվականին Ֆլորան Պանյիին մեղադրել են իրական եկամուտները թաքցնելու մեջ։ Նա կրճատել է 1996—1997 թվականների իր իրական եկամուտները մոտավորապես 540 000 եվրոյով։ Վերսալի դատարանը նրան դատապարտեց 6 ամսվա ազատազրկման, ինչպես նաև 15 000 տուգանքի։
Այդ իրադարձություններից հետո, որպեսզի խուսափեր հետագա խնդիրներից, նա մեկնել է Պատագոնիա, որտեղ, ըստ իր խոսքերի, նա սկսել է հանգիստ ապրել ընտանիքի և երեխաների հետ։ Իր նոր «Savoir aimer» ձայնասկավառակը նրան հայտնի դարձրել հատկապես ֆրանսախոս երկրներում։
2007 թվականին ձայնագրել է Ժակ Բրելի երգերով ձայնասկավառակը՝ «Pagny chante Brel» անվամբ։
2009 թվականին թողարկվել է նրա առաջին իսպանալեզու ձայնասկավառակը «C'est comme ça» անվամբ։