Ֆիշինգ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիշինգ (անգլ.՝ phishing[1]), կիբեռհանցագործության տեսակ, որի նպատակն է ստանալ որևէ սոցիալական կայքի օգտատիրոջ գաղտնի տվյալները, ծածկագիրը և ծածկանունը։ Սա կատարվում է զանգվածային էլեկտրոնային սպամ նամակների միջոցով, որոնք հասցեատիրոջը հասնում են հայտնի բրենդների անունից, ինչպես նաև տարբեր ծառայությունների վերաբերյալ անձնական նամակներ, օրինակ բանկի կամ սոցիալական ցանցերի կողմից։ Նամակը հաճախ պարունակում է ուղղակի կայքի հղումը, որը արտաքնապես չի տարբերվում իրական նույն կայքից։ Այն բանից հետո, երբ հաղորդագրության օգտատերը ստանում է կեղծ էջը, խաբեբաները (հաքերները) տարբեր հոգեբանական հնարքներով փորձում են դրդել օգտատիրոջը մուտք գործել կեղծ էջ՝ իրենց իրական մուտքանունը և գաղտնաբառը լրացնելով, որը հաքերներին թույլ է տալիս մուտք գործել դեպի օգտատիրոջ բանկային հաշիվ կամ ակաունտ։
Իբրևագրոհը սոցիալական ինժեներիայի տարատեսակներից մեկն է, որը հիմնված է ցանցային անվտանգության հիմնադրույթների չիմացության վրա. օրինակ՝ շատերը չգիտեն, որ որևէ ընկերություն կամ կազմակերպություն երբեք չի ուղարկում հաղորդագրություն, որում տեղեկություն է խնդրում ձեր անձնական տվյալների, ծածկագրի կամ այլնի վերաբերյալ։
Ֆիշինգից պաշտպանվելու համար հիմնական ինտերնետ-դիտարկիչները պայմանավորվել են նույնական միջոցների կիրառման մասին, օգտատերերին իրազեկելով, որ բացվել է ոչ պաշտոնական հաքերային կայք, որը կարող է պատկանել խարդախներին։ Նորագույն բրաուզերները արդեն ունեն նմանատիպ հնարավորություն, որը համապատասխանաբար կոչվում է «անտիֆիշինգ»։