![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8c/Fimosis.jpg/640px-Fimosis.jpg&w=640&q=50)
Ֆիմոզ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիմոզ, վիճակ, երբ առնանդամի գլխիկի մաշկը (թլիպը) անհնար է հետ քաշել գլխիկից[1]։ Միզարձակման ժամանակ առաջանում է փուչիկի նման այտուցվածություն թլիպի տակ[1]։ Կարող է հանգեցնել ցավի էրեկցիայի ժամանակ, չնայած այն անցավ է[1]։ Առնանդամի գլխիկի բորբոքման (բալանիտ) դեպքում առկա է ֆիմոզի զարգացման մեծ հավանականություն, ինչպես նաև մեծանում է բարդությունների հավանականությունը[1]։
Ֆիմոզ | |
---|---|
![]() Էրեկցված առնանդամ ֆիմոզով | |
Տեսակ | Ուրոլոգիա |
Բժշկական մասնագիտություն | ուրոլոգիա |
Բարդություններ | Բալանիտ |
Սկիզբը | Ծնվելիս |
Տևողություն | Սովորաբար հետ է զարգանում 3 տարեկանից |
![]() |
Երեխաների մոտ նորմալ է առնանդամի գլխիկի մաշկը հետ քաշելու անհնարինությունը[2]։ 90% և ավել դեպքերում հետ քաշելու անկարողությունը հանդիպում է 7 տարեկանում, 99% դեպքերում՝ 16[2][3]։ Երբեմն ֆիմոզը կարող է առաջանալ բալանիտի կամ քսերոտիկ խցանող բալանիտի հետևանքով առաջացած սպիների պատճառով[3]։ Վերջինս սովորաբար ախտորոշվում է տեսնելով սպիներ առնանդամի թլիպի բացվածքում[3]։
Սովորաբար, ֆիմոզը հետ է զարգանում 3 տարեկան երեխաների մոտ[2]։ Տղաների կյանքի վաղ տարիներին չպետք է փորձել հետ քաշել թլիպը[2]։ Նրանց, ում վիճակը չի բարելավում հետագայում, կարող են տրվել ստերոիդ քսուքներ՝ թուլացնելու նպատակով ամուր մաշկը[2]։ Եթե այս մեթոդը համակցված ձգող վարժություններով արդյունավետ չէ, ապա կարող են կրրառվել այլ բուժումներ, ինչպիսինն է թլպատումն է[2]։ Ֆիմոզի բարդություն է պարաֆիմոզը, երբ ամուր մաշկը օղակվում է գլխիկի հետևում[3]։ Անվանումը հուներեն ֆիմոզ բառից է, որը նշանակում է «դնչակալ»[4]։