![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7e/B%25C3%25A9zard_-_Philippe_IV_le_bel.jpg/640px-B%25C3%25A9zard_-_Philippe_IV_le_bel.jpg&w=640&q=50)
Ֆիլիպ IV Գեղեցիկ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպ IV Գեղեցիկ (ֆր.՝ Philippe IV le Bel, հունիս 1268[1][2][3][…], Ֆոնտենբլո - նոյեմբերի 29, 1314, Ֆոնտենբլո), Ֆրանսիայի թագավոր 1285 թվականից, Կապետինգների դինաստիայից։
Ֆիլիպ IV Գեղեցիկ | |
---|---|
![]() | |
Իշխանություն | հոկտեմբերի 5, 1285 – նոյեմբերի 29, 1314 |
Թագադրում | հունվարի 6, 1286 (Ռեյմսի տաճար) |
Ֆրանսերեն | Philippe IV le Bel |
Ծնվել է՝ | հունիս 1268[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆոնտենբլո |
Մահացել է՝ | նոյեմբերի 29, 1314 (46 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Ֆոնտենբլո |
Սեն Դենի աբբայություն | |
Երկիր | ![]() |
Հաջորդող | Լուի X |
Ուղեկից | Ժաննա I Նավառացի (1284-1305) |
Տոհմ | ![]() |
կառավարիչ | |
Հայր | Ֆիլիպ III |
Մայր | Իզաբելլա Արագոնացի |
Երեխաներ | Լուի X[4], Ֆիլիպ V[4], Կառլ IV (Ֆրանսիայի թագավոր)[4], Իզաբելլա Ֆրանսիացի[4] և Robert of France? |
Հավատք | քրիստոնեություն |
Ֆիլիպ IV Գեղեցիկը ներքին և արտաքին ասպարեզում վարել է Ֆրանսիայի միավորման ու կենտրոնացման իշխանության ամրապնդման քաղաքականություն։ Ամուսնանալով Նավարայի թագուհու հետ՝ 1284 թվականին դարձել է նաև Նավարայի թագավոր, իր տիրույթներին է միացրել Անգումուան (1308), Լիոնը (1312), Գիենի (Աքվիտանիա) համար փոփոխակի հաջողությամբ պայքարել է Անգլիայի դեմ, 1300 թվականին գրավել է Ֆլանդրիան, սակայն 1302 թ.-ին պարտություն է կրել Կուրտրեի ճակատամարտում։
Կենտրոնացված պետության հզորացումը և հոգևորականների հարկադրումը սուր բախում է առաջացրել Բոնիփակիոս VIII պապի հետ, որից հաղթող է դուրս եկել Ֆիլիպ IV Գեղեցիկը, պապական իշխանությունն ընկել է ֆրանսիական գահի գերիշխանության տակ։ Պապի դեմ մղած պայքարում Ֆիլիպ IV Գեղեցիկը ձգտելով ստանալ ֆեոդալների և քաղաքային վերնախավերի աջակցությունը՝ հրավիրել է (1302) առաջին Գլխավոր շտատները։
Ֆիլիպ IV Գեղեցիկի օրոք Ֆրանսիան վերածվել է ուժեղ ֆեոդալական միապետության։