From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպինյան կոկորդիլոս կամ Մինդորական կոկորդիլոս (լատին․՝ Crocodylus mindorensis), կոկորդիլոսների կարգի ներկայացուցիչ։ Բացառապես բնակվում է Ֆիլիպիններում։ Վաղ ժամանակներում համարվել է Նորգվինեական կոկորդիլոսի ենթատեսակ[3][4]։ Բայց ներկայումս համարվում է առանձին տեսակ[4]։ Ֆիլիպինյան կոկորդիլոսը կոչվում է նաև Մինդորական կոկորդիլոս[5], որը կապված է Մինդորո կղզու (Ֆիլիպինյան կղզեխմբի 7-րդ ամենամեծ կղզի[6]) անվան հետ[2]։
Ֆիլիպինյան կոկորդիլոս | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Crocodylus mindorensis | ||||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||||
Մինդորական կոկորդիլոս |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Բնակվում է փոքր լճակներում, մեծ գետերի վտակներում, ճահճուտներում[1][3]։
Որոշ աղբյուրների համաձայն Ֆիլիպինյան կոկորդիլոսը կարող է ապրել մինչև հարյուր տարի[3]։
Ֆիլիպինյան կոկորդիլոսի գիտական նկարագրությունը տրվել է 1935 թվականին ամերիկացի հայտնի կենդանաբան-հերպետոլոգ[7] (հերպետոլոգիա՝ անգլ.՝ Herpetology), սողունների, ամֆիբիաների և միջատների փորձագետ Կառլ Շմիդ Պետերսոնը (անգլ.՝ Karl Patterson Schmidt)։ Սովորաբար գիտական աշխատություններում այս կենդանուն նշում են «Ֆիլիպինյան կոկորդիլոս» անունով, բայց երբեմն օգտագործում են նաև այլ անվանումներ՝ «Մինդորական կոկորդիլոս», «Ֆիլիպինյան քաղցրահամ ջրաբնակ կոկորդիլոս»[4]։
Ֆիլիպինյան կոկորդիլոսը փոքրամարմին կոկորդիլոս է[3]։ Արուները հազվադեպ են հասնում 3 մետրի[1]։ Էգերն ակնհայտորեն փոքր են արուներից[8]։ Ռեկորդային ցուցանիշ է համարվում 310 մ երկարությունն ու 40 կգ քաշը։ Հասուն կոկորդիլոսի երկարությունը 1,5 մ է, իսկ քաշը՝ 15 կգ։
Մարմինը բաց ոսկեգույն–դարչնագույն է, փորի հատվածում ավելի բաց երանգավորում ունի։ Մարմնի և պոչի վրա սովորաբար բացակայում են մուգ գունավորումն ու սև գծերը։ Տարիքի հետ կապված կենդանին դառնում է մուգ և միատոն, ձեռք է բերում գորշ գունավորում։ Կենդանու մեջքը պատված է ամուր զրահով։ Այդպես կարողանում է պաշտպանվել «թշնամիներից»։ Ունի 66-68 ատամ։
Արտաքին տեսքով շատ նման է Crocodylus porosus տեսակի կոկորդիլոսին, որի հետ հաճախ են շփոթում։ Դունչը երկար է[5][8]։ Նման է նաև Նորգվինեական կոկորդիլոսին[8]։
Այս կոկորդիլոսը մշտապես տաքանում է արևի տակ, իսկ եթե սկսում է շատ շոգել, ապա բացում է բերանը, որպեսզի ազատվի մարմնում կուտակված ավելորդ ջերմությունից։ Որս անելիս լողում է ջրի մակերեսին մոտ՝ դուրս հանած միայն ականջները, աչքերը։ Մենակյաց կենդանի է։ Վարում է գիշերային կենսակերպ, իսկ ցերեկը թաքնվում է իր ապաստարանում[8]։
Մարդկանց վրա հարձակման դեպքեր արձանագրված չեն։ Ենթադրվում է, որ փոքրամարմին առանձնյակները մարդու կյանքի համար վտանգ չեն ներկայացնում[4]։
Ֆիլիպինյան կոկորդիլոսը Ֆիլիպինների էնդեմիկ կենդանի է[1][9]։ Զբաղեցնում է կղզու ողջ տարածքը։ Բնակվում է Լուսոն, Մինդանաո, Մինդորո, Բուսուանգա (անգլ.՝ Busuanga Island), Նեգրոս, Սամար (Samar), Ջոլո և Մասբատ կղզիներում, Սուլու կղզեխմբի Խոլո կղզում[1][3]։ Դա նրանց պատմական արեալն է։ Սակայն վերջին հետազոտությունների համաձայն Ջոլո, Լուսոն, Մասբատ և Սամարա կղզիներից այս կենդանատեսակը վերացել է[3]։
Ֆիլիպինյան կոկորդիլոսի բնական արեալը ներկայումս հաճախ համընկնում է Crocodylus porosus տեսակի կոկորդիլոսի արեալի հետ։ Այս երկու տեսակների արտաքին նմանության և միևնույն արեալի հետ կապված, տեղացիները շփոթում են նրանց։ Այս փաստը, անկասկած, հանգեցնում է նրան, որ տեղաբնիկները սպանում են ֆիլիպինյան կոկորդիլոսներին՝ կարծելով թե Crocodylus porosus տեսակն է. վերջինս հայտնի է իր ագրեսիվ վարքով և մարդկանց է ուտում[3]։
Կենդանու թվաքանակը Ֆիլիպինների ողջ տարածքում նվազել է։ Վաղ ժամանակներում նրանդ տարածված են եղել մեծ թվով և ողջ կղզում[8]։ Դեռևս ադյունավետ միջոցառումներ չեն տարվում տեսակի պահպանության համար[8]։
Ֆիլիպինյան կոկորդիլոսի կերակրացանկի հիմնական բաղադրիչներ են կազմում ջրային անողնաշարավորները, ձկները, ամֆիբիաները[3]։ Երբեմն ջրլող թռչուններ է որսում[8]։ Սնվում է նաև սողուններով[3], փափկամարմիններով, թրթուրներով, խեցգետնակերպերով։ Ցամաքաբնակ ոչ մեծ կենդանիներ, որոնք անզգուշաբար մոտենում են ջրին, որտեղ թաքնված է կոկորդիլոսը, դառնում են զոհ[4]։
Բազմացման սեզոնը համընկնում է անձրևային եղանակների հետ։ Զուգավորումից հետո էգը ոչ մեծ չափերի բույն է կառուցում, որի երկարությունը 1,5 մ է, իսկ բարձրությունը՝ 0,5 մ, որտեղ ձվադրում է 7-20 ձու[4][8]։ Ավելի հաճախ ձվադրում է մինչև 15 ձու։ Էգը պաշտպանում է բույնը գազաններից ինկուբացիայի ողջ ընթացքում, որը տևում է 85 օր[3]՝ 3 ամսից մի փոքր քիչ։ Օգնում է ձագերին ձվերից դուրս գալ, բայց հետագա խնամքի գործով չի զբաղվում։ Ձագերի մահացության մակարդակը շատ բարձր է և միայն 1-2 % առանձնյակներն են հասնում հասունացման փուլի[8]։
Բնադրման աշխատանքներն սկսվում են չորային եղանակին։ Անազատության մեջ էգերը ձվադրում են 3 անգամ՝ ապրիլ-հուլիս ամիսներին։ Ձվերի չափը 6,1-7,2 X X 3,6-4,2 սմ[1]։ Ֆիլիպինյան կոկորդիլոսի էգը բույնը կառուցում է տարատեսակ բույսերից և տիղմից[3][4]։
Գտնվում է ոչնչացման եզրին։ Ընդհանուր թվաքանակը բոլոր պոպուլացիաներում գնահատվում է 500-1000 առանձնյակ։ Թվաքանակի նվազումը կախված է բազմաթիվ դրդապատճառներով։ Հետևողական հսկողություն սահմանված չէ։ Տեղացիները զբոսաշրջիկներին վաճառում են որպես հուշանվերներ։ Կղզում իրականացվում է ֆիլիպինյան կոկորդիլոսի որս, հաճախ սպանում են՝ կարծելով թե վտանգավոր է մարդու կյանքի համար։
Ներկայումս Ֆիլիպիններում իրականացվում է մի ծրագիր, որն ուղղված է այս կենդանատեսակի պահպանմանը։ Փորձում են կասեցնել ոչնչացման եզրին գտնվող կենդանու թվաքանակի նվազումը[1]։
Կենդանին գտնվում է կրիտիկական կարգավիճակում[4]։ Տեսակը ներառված է պահպանվող տեսակների ցանկում, Կարմիր գրքում (IUCN)։ 1992 թվականին պոպուլացիան կազմել է 1000 առանձնյակ։ 1995 թվականին այս գնահատականը վերանայվել է և ըստ այդմ կազմում է 100 առանձնյակ։ Ձվերից նոր դուրս եկած և դեռևս անհասուն կենդանիներին չեն ընդգրկել ցանկում, քանի որ նրանց ապրելու հավանականությունը ցածր։ Ներկայումս հաշվվում է առավելագույնը 200 առանձնյակ[2]։
Ֆիլիպինյան կոկորդիլոսը արեալի փոփոխության հետ կապված, տեղաբնակների վատ վերաբերմունքի պատճառով գտնվում է անհետացման եզրին[3][8]։
Ֆիլիպինյան կոկորդիլոսի պոպուլացիան սկսել է պակասել Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո։ 1987 թվականին Ֆիլիպինյան կոկորդիլոսներին ներառեցին Palawan բնապահպանական կենտրոնում՝ թվաքանակի կարգավորման և ավելացման համար։ Ներկայումս այնտեղ բնակվում են 800 առանձնյակ[5]։
Ոչ պակաս կարևոր է նաև այն փաստը, որ տեղաբնիկները համատարած ոչնչացնում են այս ոչ ագրեսիվ կոկորդիլոսներին՝ նմանեցնելով նրանց ագրեսիվ վարքով մարդակեր կենդանատեսակի՝ Crocodylus porosus կոկորդիլոսի հետ։ Ներկայումս Ֆիլիպինյան կոկորդիլոսները պաշտպանվում են օրենքով՝ խիստ պատժվելով։ Տուգանքը, որը սահմանվում է օրենքով, մոտավորապես 2500 ԱՄՆ դոլար է[4]։
Թվաքանակի նվազման վրա իր ազդդեցությունն է թողել կենդանու կաշվի և մսի համար սպանդը։ Բնական կերի պակասը ևս ազդում է պոպուլացիայի վրա[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.