Ֆիատ փողեր
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիատ փողեր (անգլ.՝ fiat money, լատին․՝ fiat՝ հրամանագիր, ցուցում բառից), թղթային արժույթներ, որոնք թողարկում է տվյալ երկրի կառավարությունը կամ կենտրոնական բանկը[1]։ Ի տարբերություն ապրանքային արժույթների՝ ֆիատ արժույթները կապված չեն որևէ արժեքավոր ակտիվի հետ, ապահովված չեն ապրանքներով կամ այլ նյութական արժեքներով[2]։ Հաճախ ֆիատ փողերն իրենց անվանական արժեքով օգտագործվում են որպես վճարման միջոց[3]։ Ֆիատ փողի արժեքը որոշվում է առաջարկի ու պահանջարկի և թողարկող կառավարության կայունության փոխհարաբերությամբ[4]։ Մասնագիտական գրականության մեջ հանդիպում են նաև ֆիդուցիար փող (լատին․՝ fiducia՝ վստահություն բառից) և վարկային փող եզրույթները[5]։