![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4e/Photo_at_gaense_nationalpark_neusiedlersee_neu.jpg/640px-Photo_at_gaense_nationalpark_neusiedlersee_neu.jpg&w=640&q=50)
Ֆերտյո-Հանշագ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆերտյո-Հանշագ (հունգ.՝ Fertő–Hanság Nemzeti Park), ազգային պարկ Հունգարիայի հյուսիս-արևմուտքում՝ Ավստրիայի հետ սահմանին, Դյոր-Մոշոն-Շոպրոն մարզի տարածքում։ Ազգային պարկը զբաղեցնում է 235,88 կմ² տարածք, բացվել է 1994 թվականին։ Պարկի տարածքը Ֆերտյո լճի շրջակայքում հարում է Ավստրիական Նոյզիդլերզե Զևինկել ազգային պարկին։ Լիճը և նրա շրջակայքը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։
Արագ փաստեր Ֆերտյո-Հանշագ, Տեսակ ...
![]() | |
Տեսակ | ազգային պարկ |
Մասն է | Fertö / Neusiedlersee Cultural Landscape? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Դյոր-Մոշոն-Շոպրոն |
Հիմնվել է | 1991 |
Մակերես | 237,44 կմ²[1] |
Փակել
Պարկի տարածք այցելությունները հնարավոր է կազմակերպված էքսկուրսիաներով, որոշ տարածքներ ընդհանրապես փակ են մարդկանց համար։ Պարկը բաղկացած է երկու մեծ տարածքներից՝ Ֆերտյո լճի շրջակայքը և Հանշագի տարածաշրջանը։