From Wikipedia, the free encyclopedia
Ֆերդինանդ Յագեման (գերմ.՝ Ferdinand Jagemann, օգոստոսի 24, 1780[1][2][3], Վայմար, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունվարի 9, 1820[1][2][3], Վայմար, Գերմանական միություն), գերմանացի նկարիչ։
Ֆերդինանդ Յագեման գերմ.՝ Ferdinand Jagemann | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1780[1][2][3] |
Ծննդավայր | Վայմար, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 9, 1820[1][2][3] (39 տարեկան) |
Մահվան վայր | Վայմար, Գերմանական միություն |
Քաղաքացիություն | Սաքսեն-Վեյմար-Էյզենախ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Georg Melchior Kraus? և Հենրիխ Ֆրիդրիխ Ֆյուգեր |
Հայր | Christian Joseph Jagemann? |
Ferdinand Jagemann Վիքիպահեստում |
Դերասանուհի Կարոլինայի եղբայրը։
Ծնվել է պատմաբան և գիտնական Քրիստիան Յագեմանի ընտանիքում, որը եղել է դքսուհի Աննա Ամալյա Բրաունշվիգի գրադարանի գրադարանվարարը, Ֆերնանդի քույրը եղել է Աննայի որդու՝ դուքս Կարլ Ավգուստի սիրուհին։ Կարլ Ավգուստը հովանավորել է Ֆերնանդին՝ ուղարկելով ուսանելու կասելցի նկարիչ Թիշբեյնի մոտ։ Նրա նկարչության ուսուցիչներից են եղել նաև Հենրիխ Ֆրիդրիխ Ֆյուգերը և Գեորգ Մելխիոր Քրաուսը։ Կրթության նպատակով գործուղվել է Փարիզ, այնուհետև՝ Հռոմ։
Ֆերնանդը նկարել է իր ժամանակների հայտնի մարդկանց դիմանկարներները։ Ավելի մեծ ճանաչում ստացավ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե նկարի[4] շնորհիվ։ Նկարել է նաև Յոհան Ֆրիդրիխ Շիլլերին՝ մահվան մահճակալին պառկած։
Մահացել է պրոֆեսորի կոչումով Վեյմարի իշխանական ազատ դպրոցում աշխատելու տարիներին։ Ֆերնանդ Յագեմանի հիշատակին նվիրված ելույթներից մեկն անց է կացրել Գյոթեն մասոնական ժողովարանում։ Թաղվել է Յակոբսֆրիդհոֆ գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.