![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ed/Phaistos_disk_A.jpg/640px-Phaistos_disk_A.jpg&w=640&q=50)
Ֆեստի սկավառակ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեստի սկավառակ, յուրահատուկ գրի հուշարձան, ենթադրաբար միջին և ուշ բրոնզե դարի մինոսյան մշակույթից, գտնված Կրետե կղզու Ֆեստ քաղաքում։ Նրա ստույգ նշանակությունը, ինչպես նաև պատրաստման վայրը և ժամանակը հաստատապես հայտնի չեն։ Որոշ գիտնականներ կասկածի տակ են դնում նրա իսկությունը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ed/Phaistos_disk_A.jpg/640px-Phaistos_disk_A.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9b/Phaistos_disk_B.jpg/640px-Phaistos_disk_B.jpg)
Ֆեստի սկավառակի ուսումնասիրությանը նվիրված են շատ աշխատանքներ, ինչպես մասնագետների, այնպես էլ ոչ մասնագետների, վերջիններիս կողմից բազմիցս հայտարարություններ են արվել սկավառակի վրայի գրության վերծանման մասին։ Սակայն առաջարկված տարբերակներից ոչ մեկը չի ընդունվել գիտական միության կողմից։ Ֆեստի սկավառակի ուսումնասիրության աշխատանքը դանդաղ է առաջ շարժվում, ինչը պայմանավորված է առաջին հերթին հաղորդագրության համառոտությամբ և մեկուսացվածությամբ, որը առկա է նրա գրի համակարգում։ Մասնագետների մեծամասնության կարծիքով Ֆեստի սկավառակի գրությունը վերծանելու իրական հնարավորություն կստեղծվի միայն այն ժամանակ, երբ գտնվեն այդ նույն գրի այլ հուշարձաններ։ Կան նաև մի շարք վարկածներ, որոնք վերաբերում են Ֆեստի սկավառակի պատկերների ոչ լեզվաբանական բնույթին։
Ներկայումս Ֆեստի սկավառակը ցուցադրված է Իրակլիոնի հնագիտական թանգարանում (Կրետե, Հունաստան)։