From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Ֆենիմոր Կուպեր (անգլ.՝ James Fenimore Cooper; սեպտեմբերի 15, 1789[1][2][3][…], Բուրլինգթոն, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 14, 1851[1][2][3][…], Կուպերսթաուն, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի վիպասան, արկածային գրականության դասական գրող։ Նրա բազմաթիվ վեպերից հայերեն են թարգմանվել «Լրտեսը» (1821, The Spy։ A Tale of the Neutral Ground)[8], «Վերջին մոհիկանը» (1826, The Last of the Mohicans)[9], «Գազանորսը»[10]։
Ջեյմս Ֆենիմոր Կուպեր James Fenimore Cooper | |
---|---|
Ծննդյան անուն | Ջեյմս Ֆենիմոր Կուպեր |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1789[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուրլինգթոն, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 14, 1851[1][2][3][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Կուպերսթաուն, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Christ Churchyard[6] |
Մասնագիտություն | գրող, սպա, վիպասան, մանկագիր և կենսագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Եյլի համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1820-1851 |
Ժանրեր | "Արկածային" |
Ուշագրավ աշխատանքներ | "Կաշվե Գուլպա", |
Ամուսին | Susan Augusta Delancey? |
Զավակներ | Սյուզան Ֆենիմոր Կուպեր, Paul Fenimore Cooper?[7] և Charlotte Fenimore Cooper? |
James Fenimore Cooper Վիքիպահեստում |
Ֆենիմորի ծննդից անմիջապես հետո նրա հայրը՝ դատավոր Ուիլիամ Կուպերը, (անգլ.՝ William Cooper)՝ բավականին հարուստ հողատեր, տեղափոխվեց Նյու-Յորք նահանգ և այնտեղ հիմնեց Կուպերսթոուն (անգլ.՝ Cooperstown) գյուղը, որը դարձավ ավան։ Ստանալով նախնական կրթություն՝ Կուպերը մեկնեց Յելի համալսարան, որը չավարտելով՝ մեկնեց ծովային ծառայության (1806-1811), և նշանակվեց Օնտարիո լճում կառուցվելիք ռազմական նավի շինարարությունում։
Այս հանգամանքին երախտապարտ պիտի լինել Օնտարիո լճի հոյակապ նկարագրությունների համար, որոնք հանդիպում են նրա հանրաճանաչ «Հետախույզը կամ Օնտարիոյի ափերին» վեպում։ 1811 թվականին ամուսնացավ ֆրանսուհի Դելանի հետ, որը սերում էր անկախության համար պատերազմի տարիներին Անգլիային համակրող ընտանիքից. նրա ազդեցությամբ են բացատրվում այն համեմատաբար մեղմ ակնարկները անգլիացիներ և անգլիական կառավարության մասին, որոնք հանդիպում են Կուպերի վաղ շրջանի վեպերում։ Դիպվածը նրան դարձրեց գրող։ Մի անգամ կնոջ համար բարձրաձայն կարդալով ինչ-որ վեպ՝ Կուպերը նկատեց, որ դժվար չէ ավելի լավ գրել։ Կինը բռնեց նրան խոսքի վրա, և որպեսզի պարծենկոտ չերևար, նա մի քանի շաբաթ գրեց իր վեպը՝ «Նախազգություն» (անգլ.՝ Precaution; 1820).
Ենթադրելով, որ արդեն անգլիական և ամերիկյան հեղինակների միջև սկսված մրցակցությանը անգլիական քննադատությունն իր ստեղծագործությունների հանդեպ անբարեհաճ կգտնվի, Կուպերը չէր գրում իր անունը և իր վեպի գործողությունները տեղափոխեց Անգլիա։ Վերջին հանգամանքը կարող էր միայն վնասել գրքին՝ հայտնաբերելով հեղինակի անգիտությունը անգլիական կյանքին և բերելով անգլիական քննադատության անբարեհաճ վերաբերմունքը։ Կուպերի երկրորդ վեպը, արդեն ամերիկյան կյանքից, դարձավ հայտնի «Լրտես կամ պատմվածք չեզոք տարածքի մասին» («The Spy: A Tale of the Neutral Ground», 1821)՝ ունենալով ահռելի հաջողություն ոչ միայն Ամերիկայում, այլև Եվրոպայում։
Հետո Կուպերը ամերիկյան կյանքից գրեց մի շարք վեպեր՝ («Պիոներներ», 1823, «Վերջին մոհիկանը», 1826, «Տափաստաններ», այլ կերպ՝ «Պրերիաներ», 1827, «Հետքեր հայտնաբերողը», այլ կերպ՝ «Հետախույզը»', 1840, «Վիթերի որսորդը», այլ կերպ՝ «Գազանորս կամ Պատերազմի առաջին կածանը», 1841), որտեղ արտացոլում էր եկվոր-եվրոպացիների միմյանց հետ կռիվները, որոնց մեջ նրանք ներքաշեցին ամերիկյան հնդկացիներին՝ ստիպելով ցեղերին կռվել իրար դեմ։ Այս վեպերի հերոսն է որսորդ Նաթթի (Նաթանայել) Բամպոն, որը հանդես է գալիս տարբեր անուններով (Սրոհունդ, Հետախույզ, Արծվի Աչք, Կաշվե Գուլպա, Երկար Կարաբին)՝ կյանքով լեցուն և համակրելի, որը շուտով դարձավ եվրոպական հասարակության սիրելին։
Վեպերի այս շարքի հաջողությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ անգլիական քննադատությունը ստիպված էր ճանաչել Կուպերի տաղանդը և նրան կոչեց ամերիյան Վալտեր Սքոթ։ 1826 թվականին Կուպերը մեկնեց Եվրոպա, որտեղ անցկացրեց յոթ տարի։ Այս ճանապարհորդության արգասիք եղան մի քանի վեպեր՝ «Բրավո կամ Վենետիկ», «Դահիճը», «Կաստիլիայի Մերսեդեսը», որոնց գործողությունները ծավալվում էին Եվրոպայում։
Պատմելու վարպետությունը և աստիճանաբար ահագնացող նրա հետաքրքրությունը, նկարագրվող բնության պայծառությունը, որոնցից բուրում է Ամերիկայի կուսական անտառների սկզբնական թարմությունը, բնավորությունների նկարագրման ռելիեֆայնություն, որոնք կանգնած են ընթերցողի առջև իբրև կենդանի մարդիկ. սրանք են Կուպերի՝ իբրև վիպագրի առավելությունները։ Գրել է նաև ծովային վեպեր՝ «Նավավար» (1823), «Կարմիր ծովահեն» (1827)։
Եվրոպայից վերադառնալուց հետո Կուպերը գրեց «Մոնոկիններ» քաղաքական այլաբանությունը (1835), հինգ հատոր ճամփորդական նոթեր (1836-1838), ամերիկյան կյանքից մի քանի վեպեր («Սաթանսթոու»՝ 1845 և այլն), «Ամերիկյան դեմոկրատը» (The American Democrat, 1838) պամֆլետը։ Բացի այդ գրեց «Ամերիկյան նավատորմի պատմությունը» («History of the United States Navy», 1839). Այս ստեղծագործությունում նկատվող ամբողջական անկողմնակալության միտումը չգոհացրեց ո՛չ նրա հայրենակիցներին, ո՛չ անգլիացիներին. ստեղծված տարակարծությունները թունավորեցին Կուպերի կյանքի վերջին տարիները։ Ֆենիմոր Կուպերը մահացել է 1851 թվականի սեպտեմբերի 14-ին լյարդի ցիրոզից։
1840-ական թվականների սկզբին Կուպերի վեպերը բավականին հայտնի էին Ռուսաստանում։ Առաջին թարգմանությունները ռուսերենով կատարել է հայտնի մանկագիր Ա. Օ. Իշիմովայի կողմից։ Առանձնապես ընթերցասեր հասարակության ուշադրությանն արժանացավ «Հայրենի գրություններ» ամսագրում տպագրված «Հետախույզը» (անգլ.՝ The Pathfinder, ռուսերեն թարգմանությունը 1841 թվականին), որի մասին Վ. Գ. Բելինսկին արտահայտվեց, որ սա շեքսպիրյան դրամա է վեպի տեսքով[11]։
Ջեյմս Ֆենիմոր Կուպերի արկածային վեպերը բավականին տարածված էին ԽՍՀՄ-ում, նրանց հեղինակին ավելի շատ ճանաչում էին ավելի հազվադեպ երկրորդ անունով՝ Ֆենիմոր (անգլ.՝ Fenimore)։ Օրինակ «Ֆենիմորի գաղտնիքը» ֆիլմում, 1977 թվականին նկարահանված Յու. Յակովլևի պատմվածքների հիման վրա նկարահանված «Երեք ուրախ հերթափոխ» մանկական հեռուստատեսային կարճ հեռուստանովելում պատմվում է Ֆենիմոր անունով գաղտնի անծանոթի մասին, որը պիոներական ճամբարում երեկոյան հայտնվում էր տղաներին ու պատմում զարմանալի պատմություններ հնդկացիների և այլմոլորակայինների մասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.