![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/%25E3%2583%2595%25E3%2582%25A7%25E3%2583%25AA%25E3%2583%2583%25E3%2582%25AF%25E3%2582%25B9%25E3%2583%25BB%25E3%2582%25AC%25E3%2582%25BF%25E3%2583%25AA.jpg/640px-%25E3%2583%2595%25E3%2582%25A7%25E3%2583%25AA%25E3%2583%2583%25E3%2582%25AF%25E3%2582%25B9%25E3%2583%25BB%25E3%2582%25AC%25E3%2582%25BF%25E3%2583%25AA.jpg&w=640&q=50)
Ֆելիքս Գուատարի
ֆրանսիացի հոգեբան և հոգեվերլուծող / From Wikipedia, the free encyclopedia
Ֆելիքս Գուատարի (ապրիլի 30, 1930(1930-04-30)[1][2][3][…] կամ մարտի 30, 1930(1930-03-30)[4][5], Villeneuve-les-Sablons - օգոստոսի 29, 1992(1992-08-29)[6][7][1][…], La Borde clinic, Cour-Cheverny), ֆրանսիացի հոգեբան, հոգեվերլուծաբան և նշանագետ։ Նա հանդիսանում է շիզոանալիզի և էկոսոֆիայի հիմնադիրներից մեկը, և առավել հայտնի է ֆրանսիացի փիլիսոփա Ժիլ Դելյոզի հետ ունեցած իր համագործակցության համար։ Դելյոզի հետ համատեղ նա հեղինակել է իր ամենահեղինակավոր աշխատությունը՝ «Կապիտալիզմ և շիզոֆրենիա», որի երկու հատորներն են կազմում «Հակա-Էդիպուս» և «Հազարավոր բարձրավանդակներ» գրքրեը։ Չնայած այն փաստին որ Գուատարին աշխատում էր Լա Բորդի հոգեբուժարանում, նա կրթություն չուներ, և իր հիմնական գիտելիքները ձեռք էր բերել այն շրջանում, երբ աշակերտում էր ֆրանսիացի հոգեվերլուծաբան Ժակ Լականի մոտ։
Ֆելիքս Գուատարի ֆր.՝ Félix Guattari | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 30, 1930(1930-04-30)[1][2][3][…] կամ մարտի 30, 1930(1930-03-30)[4][5] Villeneuve-les-Sablons |
Մահացել է | օգոստոսի 29, 1992(1992-08-29)[6][7][1][…] (62 տարեկան) La Borde clinic, Cour-Cheverny բնական մահով |
Գերեզման | Grave of Guattari |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հոգեբույժ, փիլիսոփա, հոգեվերլուծաբան, հոգեբան և Marxist |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[6][9] |
Ազդվել է | Ժիլ Դելյոզ, Suely Rolnik? և Անտոնիո Նեգրի |
Կուսակցություն | Կանաչներ |
Երեխա(ներ) | Emmanuelle Guattari? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Լա Բորդի հոգեբուժարանի նորարարություններից մեկը այն էր, որ հակառակ Ֆրոյդի կատարած անհատական հոգեվերլուծական աշխատանքներին, Լա Բորդի հոգեվերլուծողները միանգամից աշխատում էին տարբեր հիավանդների հետ և այսպիսով դիտարկում թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ էին իրենք հիվանդները։
1968 թվականին Գուատարին առաջին անգամ հանդիպում է Դելյոզին և միասին նրանք սկսեցին աշխատել է «Հակա-Էդիպուսը» աշխատության վրա, որը Միշել Ֆուկոն մեկնաբանել է. «Ծանոթություն հակաֆաշիստական կյանքին»։
Գուատարին երբեք իրեն չի սահմանափակել միայն մի առարկայի ուսումնասիրությամբ և նա բազմիցս անդրադարձել է փիլիսոփայության, ճարտարապետության և լեզվաբանության բնագավառներին։
Գուատարին մահացել է 1992 թվականի ապրիլի 29-ին սրտի կաթվածից։