From Wikipedia, the free encyclopedia
Ֆեթս Դոմինո (անգլ.՝ Fats Domino, փետրվարի 26, 1928[1][1][2][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[3] - հոկտեմբերի 24, 2017[4][1][1][…], Խարվի, Ջեֆերսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի դաշնակահար, վոկալիստ, ռոքնռոլ երաժշտական ժանրի հիմնադիրներից մեկը։ Գրեմի մրցանակի դափնեկիր ստեղծագործական ողջ կյանքում ձեռք բերած նվաճումների համար (1987) և ռոքնռոլի մեծագույն երաժիշտներից մեկը՝ ըստ «Rolling Stone» ամսագրի։ Նրա ամենահայտնի երգերից են «Ain't That A Shame»-ը և «Blueberry Hill»-ը։
Ֆեթս Դոմինո | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Fats Domino |
Ի ծնե անուն | անգլ.՝ Antoine Dominique Domino Jr. |
Նաև հայտնի է որպես | Fats Domino |
Ծնվել է | փետրվարի 26, 1928[1][1][2][…] Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 24, 2017[4][1][1][…] (89 տարեկան) Խարվի, Ջեֆերսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Գերեզման | Mount Olivet Cemetery[5] |
Ժանրեր | ռոքնռոլ[6], ռիթմ էնդ բլյուզ, boogie-woogie? և ջազ[7] |
Մասնագիտություն | երգիչ, դաշնակահար, ջազ երաժիշտ, երգերի հեղինակ և կոմպոզիտոր |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր[7][6] և վոկալ[6][7] |
Լեյբլ | Imperial?, London Records, Մերկուրի Ռեքորդս, Philips Records, Polydor Records, ABC Records և Ռեփրայզ Ռեքորդս |
Անդամակցություն | American Federation of Musicians. Local 496 (New Orleans, La.)?[8] |
Պարգևներ | |
Կայք | fatsdominoofficial.com |
Fats Domino Վիքիպահեստում |
Անտուան Դոմինիկը ծնվել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանում, եղել է ութ երեխաներից կրտսերը։ Հայրը եղել է ջութակահար, ելույներ է ունեցել ձիարշավարաններում[9]։ Անտուանը դաշնամուր սկսել է նվագել 7 տարեկանից.[10][11]: Երաժիշտը զարգացրել է իր սեփական ոճը դաշնակահարներ Ալբերտ Ամմոնսի, Միդ Լյու Լուիսի և Փոքրիկ Ուիլի Լիտլֆիլդի ազդեցության տակ, որոնք հետպատերազմյան տարիներին նվագում էին բուգի-վուգի դաշնամուրային ոճով։
1949 թվականին Ֆետս (Չաղլիկ) բեմական անվան տակ Դոմինոն ձայնագրել իր առաջին «The Fat Man» սինգլը։ Այդ ժամանակ Գրամզապիս ֆիրմայի ղեկավարը ծանոթացրել է Դոմինոին երաժիշտ, գործիքավորող և երգահան Դեյվի Բարտոլոմի հետ, որն արդեն մի քանի տարի նվագում էր ջազ և Բուգի–վուգի Նոր Օռլեանում։ Հենց Դեյվ Բարտոլոմյուն էր Դոմինոյի հիթերի մեծ մասի երգահանը և պրոդյուսերը։
Համագործակցելով պրոֆեսիոնալ երաժիշտների՝ Լի Ալենի (տենոր սաքսոֆոն), Էլվին Թայլերի (բարիտոն սաքսոֆոն) և թմբկահար ԷՌլ Փալմերի հետ, Դոմինոն և Բատոլոմեյը հիմք դրեցին նորօռլեանական ռիթմ ընդ բլյուզին։ 1950-ականների կեսերին այդ երաժիշտների հետ մի քանի ձայնագրություններ է կատարել Լիթլ Ռիչարդը։
1950 թվականին «The Fat Man» կոմպոզիցիան վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով և շատերի ուշադրությունը հրավիրել է զվարճալի տեսքով բարեսիրտ «չաղլիկի» վրա։
Ռասայական տարանջատման դարաշրջանում աֆրոամերիկացի կատարողները սիրված չէին Ամերիկայի սպիտակամորթ բնակչության կողմից։ Ռոք-ն-ռոլ նվագող առաջին երաժիշտներն էին Ֆաթս Դոմինոն, Լիթլ Ռիչարդը, Էլվիս Փրեսլին, Բիլ Հեյլին, որոնք կոտրեցին այդ կարծրատիպը։
1949 թվականին թողարկված նրա «The Fat Man» երգը համարվում է ռոքնռոլ ժանրի առաջին միլիոնանոց վաճառքի ռեկորդակիր։ 1955 թվականի ապրիլին «Imperial» ձայնագրման ընկերությունը, որի հետ Դոմինոն պայմանագիր էր կնքել, թողարկեց «Ain't That a Shame» սինգլը, որը երկրում դարձավ հանրաճանաչ։ Նույն թվականի ամռանը հիթը երգեց սպիտակամորթ հայտնի երգիչ Փեթ Բուն։ Դոմինոյի երգը զբաղեցրել է ամերիկյան չարթերի վերին հորիզոնականները։ Դոմինոյի վաթսունվեց ստեղծագործություն ընդգրկվել է «Billboard Hot 100» ԱՄՆ-ի պաշտոնական հիթ-շքերթում։ 1958-1960 թվականներին ԱՄՆ-ում Ֆեթսի սկավառակների վաճառքի քանակը գերազանցել է գերազանցել է Էլվիս Փրեսլիի սկավառակների վաճառքի քանակին։ Նույն ժամանակաշրջանում ունեցել է տասնմեկ լավագույն հիթ[12]։
Ֆեթս Դոմինոյի վերջին հիթը դարձել է «Heartbreak Hill» կոմպոզիցիան, որը թողարկվել է 1964 թվականին։ Դրանից հետո ԱՄՆ-ում Ֆեթսը չարթերում հայտնվել է միայն երկու անգամ՝ 1968 թվականին Ջոն Լենոն և Փոլ ՄաքՔարթնի «Lady Madonna» երգով և 1981 թվականին «Whiskey Heaven» երգով։
1987 թվականին Դոմինոն արժանացել է «Գրեմմի կյանքի նվաճումների համար» մրցանակի։ «Rolling Stone» ամսագիրը Դոմինոյին անվանել է դարաշրջանի ռոք-ն-ռոլի մեծագույն երաժիշտ։
Երաժշտության պատմության մեջ ամենավաճառվող կատարողների ցանկում Դոմինոն զբաղեցնում է 69-րդ տեղը։ Նրա սկավառակների վաճառքը հասնում է մոտ երկու հարյուր միլիոնին, վերահրատարակումները հավաքածուները թողարկվում են ամեն տարի։
Դոմինոյի երգերը կատարել են շատ հայտնի մարդիկ․ 2010 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած բարեգործական համերգում նրա «Blueberry Hill» երգը կատարել է Ռուսաստանի Դաշնության այդ ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը[13]։
1970-ական թվականներիին Դոմինո Ֆեթսը լքել իր ծննդավայրը՝ Նոր Օռլեանը։ 2005 թվականին «Կատրինա» Կատրինա (փոթորիկ) փոթորկի ժամանակ նա համարվում էր անհետ կորած, և նրա տան մոտ նույնիսկ սգո պաստառ էր տեղադրվել, սակայն հետագայում պարզվել է, որ երաժիշտը տարհանվել է Ազգային պահպանության ծառայության կողմից ձեռնարկված գործողության ընթացքում։
Չնայած մեծ տարիքին, Դոմինո Ֆեթսը շարունակում էր իր ակտիվ ստեղծագործական գործունեությունը։ Իր վերջին համերգը տեղի ունեցել է 2007 թվականին։
Մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին, Լուիզիանա նահանգի Խարվի քաղաքում[14][15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.