Ֆարսալոսի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆարսալոսի կամ Ֆարսալի ճակատամարտ, Կեսարի քաղաքացիական պատերազմի վճռական ճակատամարտ։ Տեղի է ունեցել մ․թ․ա․ 48 թվականի օգոստոսի 9-ին կենտրոնական Հունաստանում, որտեղ միմյանց դեմ են դուրս եկել մի կողմից Հուլիոս Կեսարը իր դաշնակիցների հետ, մյուս կողմից՝ հանրապետական զորքերը՝ Պոմպեոսի գլխավորությամբ։ Պոմպեոսի պաշտպանության տակ էին գտնվում նաև սենատորների մեծ մասը, որոնք հիմնականում օպտիմատներ էին։ Վերջիս զորքերը թվապես գերազանցում էին Կեսարի զորքերին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆարսալոսի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Թվական | Մ․թ․ա 48 թվական |
---|---|
Մասն է | Կեսարի քաղաքացիական պատերազմ |
Վայր | Ֆարսալոս, Հունաստան |
Արդյունք | Կեսարի հաղթանակ, պոմպեոսականների պարտություն |
Հակառակորդներ | |
| |
Հրամանատարներ | |
Հուլիոս Կեսար Մարկոս Անտոնիոս Գնեոս Դոմիցիոս Կալվինոս Պուբլիոս Կոռնելիուս Սուլլա | Գնեոս Պոմպեոս Տիտոս Լաբիեն Մետելլոս Սցիպիոն Լուցիոս Դոմիցիոս Ագենոբարբ Լուցիոս Կոռնելիուս Լենտուլոս Կրուս |
Կողմերի ուժեր | |
22 հազար լեգեոներ 1000 հեծյալ | 40 հազար լեգեոներ[1][2][3] 3․000–6․700 հեծյալ |
Ռազմական կորուստներ | |
230-1200 զոհ[4] | 6000 զոհ [5] զորքի մեծ մասը հանձնվել է |
Ընդհանուր կորուստներ |
Մի քանի ամիս շարունակվող տարակուսանքներից հետո երկու զորքերը դուրս են եկել իրար դեմ։ Կեսարը ուներ ավելի թույլ և անբարենպաստ դիրք, քան Պոմպեոսը։ Նա իր 22 հազար լեգեոներների հետ մաիասն շրջափակման մեջ էր գտնվում թշնամական երկրում, իսկ Պոմպեոսը, որի զորքերը մոտավորապես երկու անգամ ավելի մեծ էին, գտնվում էր գետի հակառակ ափին։ Պոմպեոսը ցանկանում էր ձգձգել ճակատամարտի պահը՝ կարծելով, որ հակառակորդը վերջիվերջո սովից և ուժասպառությունից կհանձնվի։ Այնուամենայնիվ, հայտնվելով սենատորների և իր սպաների ճնշման տակ՝ Պոմպեոսը ճակատամարտում է, սակայն ջախջախիչ պարտություն է կրում, փախչում է ճամբարից՝ հագնելով շարքային մարդու հագուստներ։ Շուտով Պտղոմեոս XIII-ի հրամանով Պոմպեոսը սպանվում է Պտղոմեոսյան Եգիպտոսում։