![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/45/Theatre_Farce_%2528Petrov-Vodkin%2529.jpg/640px-Theatre_Farce_%2528Petrov-Vodkin%2529.jpg&w=640&q=50)
Ֆարս
From Wikipedia, the free encyclopedia
Ֆարս (ֆր.՝ farce, լատին․՝ farcio - սկսել, կապված նրա հետ, որ միջնադարյան միստերիաներն «սկսվել են» զավեշտախաղերով), ժողովրդական թատրոնի և գրականության տեսակ XIV-XVI դդ․ արևմտաեվրոպական երկրներում։ Ֆարսն առանձնացել է կոմիկական, հաճախ երգիծական ուղղվածությամբ, ռեալիստական կոնկրետությամբ, կենսուրախ ազատախոհությամբ։ Ֆարսի հերոսները քաղաքաբնակներ են։ Գյուղացիները, ինչպես և մանր ազնվականության ներկայացուցիչները, ծաղրվել են։ Անհատականությունից զուրկ դիմակ-կերպարները (հիմար ամուսին, կռվազան կին, բութ դատավոր, խաբեբա և այլն) եղել են սոցիալական տիպեր ստեղծելու նախափորձեր։ Ֆարսերը հագեցված են եղել բուֆոնադով։
Այս հոդվածը թատերական ժանրի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ֆարս (այլ կիրառումներ)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/45/Theatre_Farce_%28Petrov-Vodkin%29.jpg/640px-Theatre_Farce_%28Petrov-Vodkin%29.jpg)