From Wikipedia, the free encyclopedia
Ֆավն (լատին․՝ Faunus), Իտալիայի ազգային հնագույն Աստվածություններից մեկը։ Նրա բնավորության և երկրպագության մաքուր իտալիկյան շատ յուրահատկություններ անհետացել են նրան հունական Պանին նույնականացնելու արդյունքում[1][2]։
Ֆավն | |
---|---|
Տեսակ | mythical entity? |
Ենթատեսակ | առասպելական մարդ-կենդանի հիբրիդ և earth spirit? |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | սատիր |
Զավակներ | Latinus? |
Fauns Վիքիպահեստում |
Ֆավնը բարի, գթասիրտ Աստված էր (favere լատիներենից նշանակում է բարեհաճ լինել, այստեղից էլ առաջացել են Faustus, Faustulus, Favonius անվանումները)։ Ֆավնի կերպարում հին իտալիկները երկրպագում էին լեռների, մարգագետինների, դաշտերի, քարանձավների, խմբերի բարի ոգուն, դաշտերին բերրիություն շնորհողին, կենդանիներին և մարդկանց, մարգարեական աստծուն, հին արքա Լացիումին և բազմաթիվ հին ազգանունների նախահորը, նախնական մշակույթի տարածողին։ Աստվածների հետ միաժամանակ հավատում էին նաև միանման և նույնանուն հրեշների գոյությանը, որոնցում առկա էին Ֆավնին բնորոշ հատկանիշներ։
Ինչպես Սիլվանոսը, Ֆավնը, որպես անտառի Աստված, ապրում էր թավուտում, խուլ քարանձավներում, կամ աղմկող աղբյուրների մոտ, որտեղ նա կանխագուշակում էր ապագան, բռնում էր թռչուններին և հետևում նիմփաներին։ Մարդու հետ նա շփվում էր կա՛մ երազներում, կա՛մ հեռվից վախեցնելով և զգուշացնելով նրան անտառային ձայներով։ Նա այսպես ասած «խուճապային վախ» էր ներշնչում, ինչպես ճամփորդին, այնպես էլ շատ հաճախ պատերազմի ընթացքում` թշնամուն։ Նա թափառում էր անտառներում անտեսանելի ոգու հետ, որից շուն էր կապված, այն ունակ էր տեսնելու ոգիներին և նվիրված էր Ֆավնին։ Հայտնվելով երազում` Ֆավնը հաճախ էր տանջում մղձավանջներով, երազներից ազատվելու համար պահանջվում էին հատուկ արմատներ և քսուկներ, հատկապես` անտառային քաջվարդի արմատները։ Հատկապես Ֆավնից զգուշանում էին կանայք, որոնց Աստված սիրով էր հետևում, այստեղից էլ առաջացել է «Incubus» Էպիտետը։
Ֆավնը յուրահատուկ կերպով հովանավորում էր հոտին, նպաստում էր նրանց բազմացմանը և պաշտպանում էր նրանց գայլերից։ Այդ իմաստով էլ անվանվել է Lupercus, որի հետ կապված է նաև Հռոմում Ֆավնի պատվին կազմակերպվող Lupercalia տոնակատարությունը։ Բացի Լուպերկալիայից` Ֆավնի պատվին կազմակերպվել են ևս երկու տոնակատարություններ` գարնանային Ֆավնալիաներ (Faunalia), որը տեղի էր ունենում փետրվարի 13-ին և ձմեռային Ֆավնալիաներ, որը տեղի էր ունենում դեկտեմբերի 5-ին։ Գյուղերում Ֆավնի պատվին ամեն ամիս զոհաբերություն էին կատարում։
Որպես մարգարեական աստված` Ֆավնը իր կանխագուշակումները կատարում էր քնած ժամանակ, այդ պատճառով էլ նա անվանվում էր Fatuus, կամ Fatuelus: Ֆավնի պատգամախոսերը սովոր էին դաշտերին։ Ըստ Պուբլիուս Օվիդիուս Նասոյի տված նկարագրության` (Fasti, IV, 644 և հաջորդները), Նումա Պոմպիլիոսը, ցանկանալով ստանալ Ֆավնի գուշակությունները և նախօրոք ցանկանալով մաքրել իրեն, ուղևորվում է պուրակ և այնտեղ երկու ոչխար է մորթում, մեկը` Ֆավնի համար, մյուսը` քնի Աստծո։ Այնուհետև երկու անգամ գլուխը ցողելով աղբյուրի ջրով, երկու պսակ հյուսելով հաճարենու տերևներից և աղոթելով` նա պառկում է զոհաբերված կենդանիների մորթիների վրա և գիշերը երազում ստանում է ցանկացած հայտնությունը։ Նման վկայություններ հայտնում է նաև Վերգիլիոսը VII «Էնեական» գրքում (79−95): Որպես Կանխագուշակության Աստված` Ֆավնը եղել է երգերի նախահայրը, որից էլ հին հունական բանաստեղծական չափը անվանում են Սատուրնային կամ Ֆավնային։
Լացիոյում Ֆավնը նախաբնիկների համար համարվում էր որպես արքա Սատուրնի թոռը, Պիկի որդին, Լատինի հայրը (նիմփա Մարիկից)[3], նաև Տարկվիտի[4] և Ակիդի հայրը[5]։ Իմաստուն և արդար տիրակալ էր։ Իր կառավարումը նախորդել է ցարական ժամանակաշրջանին և ստեղծել երկրում մշակույթի տարածման առաջին դարաշրջանը։ Այս պատումի մեջ արտացոլվել է այն ժամանակների մասին հիշողությունը, երբ Իտալիան հարուստ էր անտառներով, և նախնադարյան ցեղերն այնտեղ անտառային կածաններ են բացել։
Այլ հեղինակներ Ֆավնին անվանում են կա՛մ Մարսի հետնորդ, որը ընդունել է Էվանդեր Պալանտիումցիի արկադացիներին և նրանց բնակության համար տարածք է առանձնացրել[6], կամ Արեսի որդի, որն իր դստերը` Լավինիային, ամուսնացրել է Էնեասի հետ[7]։
Ֆավնի երկրպագության հնությունը ցույց է տալիս այն փաստը, որ երկրպագության վայրերը եղել են ոչ այնքան տաճարները, որքան քարանձավներն ու պուրակները։ Ֆավնը համարվում էր ոչ թե կուռք, այլ կենդանական և բուսական թագավորության տոտեմ։
Ֆավնի մարդակերպական նկարները պատկանում են ուշ ժամանակների և փոխառված են հույներից։ Ֆավնը ներկայացվում է կամ Պանի կերպարում, կամ Սիլենի և Մարսիայի կերպարում, իսկ Ֆավները պատկերված են Պանիսկների կերպարում։ Համաձայն Դիոդորի` նրան նաև անվանել են Հերմես[8]։ Բացի լուպերկալական տաճարից, Հռոմում կա Ֆավնի երկու տաճար, մեկը` ավենտինում, մյուսը`Տիբերինա կղզում։
Ֆավնան, Ֆավնի դուստրը (կամ կինը), իրենից ներկայացնում է կանացի երորդություն, որն անվանվել է Աստված։ Նա եղել է մարգարեական աստվածուհի և կոչվել է Ֆատու։ Միևնույն ժամանակ` նա պատկանել է կանացի սկիզբ համարվող աստվածուհիների թվին և որպես այդպիսին նույնականացվել է Մայայի, կամ բարի աստվածուհու (Bona dea) հետ։
Նոնայի «Դիոնիսոսի արարքները» պոեմում Ֆավնը՝ Պոսեյդոնի և Կիրկայի որդին է Տիրսենիդայից։ Դիոնիսոսի հնդկական արշավանքի մասնակից է[9]։ Օֆելտի խաղերի ընթացքում մրձել է կառքերով[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.